Լրահոս
Օրվա լրահոսը

ՆՈՐ ՓՈԽՆԱԽԱԳԱՀԻ ՓՆՏՐՏՈՒՔԸ

Սեպտեմբեր 02,1998 00:00
lurer

Սեպտեմբերի 4-ին տեղի կունենա ԱԺ տնտեսական, բյուջետային եւ ֆինանսավարկային հարցերի հանձնաժողովի նիստ, ուր կքննարկվի այդ հանձնաժողովի փոխնախագահի ընտրության հարցը։ Հիշեցնենք, որ նախկին փոխնախագահ Վարդան Խաչատրյանն այժմ զբաղեցնում է ՊՆ՝ ինքնասպան եղած տնտեսական վարչության պետ Մավրիկ Ավետիսյանի տեղը։

ԳԵՐԳԱՂՏՆԻ ՊԱՅՄԱՆՆԵՐՈՒՄ

Երեկ տեղի ունեցավ «Արարատ» գինու կոմբինատի բաժնետերերի տարեկան հերթական ժողովը։ Բաժնետերերի անձնագրերն ու փաստաթղթերը նախապես ստուգում՝ նոր էին թույլ տալիս կոմբինատի տարածք անցնել։ Իսկ «Առավոտի» թղթակցին ընդհանրապես արգելեցին լուսաբանել ժողովի աշխատանքները՝ «Էսօր էդ օրը չի» պատճառաբանությամբ։

ՑԱՎԱԼԻ ԹՅՈՒՐԻՄԱՑՈՒԹՅՈՒՆ

1998թ. օգոստոսի 18-ին «Առավոտի» խմբագրությունը ստացել եւ օգոստոսի 29-ին հրապարակել էր «Ով է մեր պաշտպանը» հոդվածը, որի ձեռագիրը ստորագրված էր «Ռոբերտ Ավագյան, իրավագիտության թեկնածու, պրոֆեսոր, արդարադատության խորհրդի անդամ», կար անգամ ձեռագիր ստորագրություն: «Առավոտին» պրն Ավագյանը տեղեկացրեց, որ ինքն այդպիսի հոդված չի գրել։ Ոչ մի պատճառ չունենալով չհավատալու հարգարժան պրոֆեսորին, ներողություն ենք խնդրում նրանից եւ ցավում թյուրիմացության համար։ Ինչ վերաբերում է հոդվածի բովանդակությանը, ապա, իսկապես, խորհուրդ ենք տալիս ականավոր իրավապաշտպան Վ.Կարմիրշալյանին՝ իրեն դուր չեկած դրույթները վիճարկել դատարանում։

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 1998
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930