Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

ԲԱԳՐԱՏ ԱՍԱՏՐՅԱՆԸ ԵՐԵՎԱՆՈՒՄ

Սեպտեմբեր 02,1998 00:00
lurer

Մամուլում գրվել էր, որ ԿԲ նախկին նախագահ Բագրատ Ասատրյանը հիմնական բնակության է մեկնել Գերմանիա, ուր իբր հարցազրույց է տվել ու ասել, թե արտագաղթել է քաղաքական հալածանքների ենթարկվելու պատճառով։ Մինչդեռ պարոն Ասատրյանը Երեւանում է, թեպետ, իրոք, եղել է Գերմանիայում, եւ մեր դիտարկմամբ մի 4-5 կգ չաղացել այդ ընթացքում։ «Առավոտի» թղթակցի հետ զրուցելիս, պրն Բագրատ Ասատրյանը հետաձգեց իր հիմնական ասելիքը՝ փաստարկելով, որ չի ցանկանում նախապատվություն տալ որեւէ լրատվամիջոցի. «Չկա որեւէ գաղտնիք, արձակուրդում եմ եղել։ Վերջին 8 տարվա ընթացքում թերեւս հանգստացել եմ առաջին անգամ, իսկ մնացյալը կասեմ բոլորիդ միասին»։

ՎԱՆՈ ՍԻՐԱԴԵՂՅԱՆԸ ՎԵՐՋԱՊԵՍ ԽԱԽՏԵՑ ԼՌՈՒԹՅՈՒՆԸ

«Ի՞նչ եք կարծում, կապ կա՞ արդյոք նախագահի հնարավոր հրաժարականի, քաղաքական Ձեր այլ սուր հայտարարությունների եւ դրանց անմիջապես հաջորդած՝ քրեական գործերին Ձեր առնչությանը վերաբերող լուրերի միջեւ»,- «Առավոտի» այս հարցին ՀՀՇ վարչության նախագահ Վանո Սիրադեղյանն այսպես արձագանքեց. «Դե, եթե ես ասեմ կապ չկար՝ միեւնույն է, չեք հավատա։ Ոչ մեկն էլ չի հավատա»։

Վանո Սիրադեղյանի հետ հարցազրույցը՝ 4-րդ էջում։

«ՍԻՊՏԱԿ ՍՈՏ»

Բորիս Բերեզովսկուն պատկանող «Նեզավիսիմայա գազետան» (11.08.98), հերթական անգամ նկարագրելով Ադրբեջանում փախստականների ծանր կյանքը, հայտնեց ընթերցողներին, որ «Ադրբեջանում գոյություն ունի նույնիսկ հայկական համայնք»։ Թերթի թղթակից Մաքսակովը, բնականաբար, այդ համայնքը չհայտնաբերեց, փոխարենը հանդիպեց քարոզչական նպատակներով բազմիցս օգտագործված ոմն Առաքելովի, որն, ինչպես միշտ, հայտարարեց, թե իրեն Ադրբեջանի լիիրավ քաղաքացի է զգում։

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 1998
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930