Շուրջ 20 օրից նախագահի նստավայրի անցագրային բաժինը բոլորովին նոր տեսք կունենա։ Տարածքն այժմ մեծացվում է, իսկ հետո նախատեսվում է ժամանակակից ստուգող հարմարանքներ տեղադրել։ Հսկիչներն այլեւս ստիպված չեն լինի պայուսակներն անձամբ ստուգել եւ մետաղորսիչով մարդկանց «շոշափել»։
ՎԱՆՈՅԻ ԴԱՓՆԻՆԵՐԸ ՀԱՆԳԻՍՏ ՉԵ՞Ն ՏԱԼԻՍ
Ըստ ամենայնի, ՆԳ նախարարի աթոռը կադրային փոխատեղությունների մոլուցքի ինչ-որ բացիլ է պարունակում։ Գուցե այդպե՞ս են նաեւ պատճառաբանվում ՆԳ եւ ԱԱ նախարար Սերժ Սարգսյանի վերջին նշանակումները։ Մաշտոցի ՆԳ բաժնի նախկին պետ Վաղարշակ Սաղաթելյանը Շահումյանի ՆԳ բաժնի պետ է նշանակվել։ Այդ բաժնի նախկին պետ Հովհաննես Թամամյանը նշանակվել է Խորհրդայինի պետ։ Իսկ այդ տարածքի նախկին պետ Լեւոն Յազիչյանը Էրեբունու ՆԳ բաժնի պետ է դարձել, որի նախկին պետ Արամ Կոնջորյանն էլ դարձել է Մաշտոցի ՆԳ բաժնի պետ։ Փոխատեղումների շղթայից դուրս է մնացել միայն Արաբկիրի ՆԳ բաժնի պետ Արմեն Մխիթարյանը, որի հետագա ճակատագիրը մեզ անհայտ է։ Իսկ նրա փոխարեն այժմ պաշտոնավարում է Գագիկ Համբարձումյանը։ Իսկ ահա Շենգավիթի եւ Կենտրոնի ոստիկանապետեր Ալեքսան Ալեքսանյանն ու Արամ Տեր-Թովմասյանն ուղղակի փոխել են իրենց տեղերը։
ՊՐՈՖԵՍՈՐ ԱՆԱՆՅԱՆԻՆ ՏՐՎՈՒՄ Է ԱՇԽԱՏԵԼՈՒ ՀՆԱՐԱՎՈՐՈՒԹՅՈՒՆ
Կարդացեք նաև
Առողջապահության ազգային ինստիտուտի տնօրենի հրամանով (28 օգոստոսի, հ. 237) կստեղծվի դիմածնոտային վիրաբուժության ամբիոն եւ որպես ամբիոնի կլինիկական բազա՝ դիմածնոտային վիրաբուժության կլինիկա։ Կլինիկայի ղեկավար եւ նշված ամբիոնի վարիչ է նշանակվել բժշկական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Սարգիս Անանյանը։ Նրան առաջարկվել է 15-օրյա ժամկետում հաստատման ներկայացնել կլինիկայի եւ ամբիոնի կանոնադրությունն ու հաստիքացուցակը։ … 10 ամիս պահանջվեց, որ այս որոշումը կայացվեր։ Մինչդեռ, կարծում ենք, նման որոշումը պետք է ծնվեր առավելագույնն 9 ամսում։