Օրերս Թուրքիայում ավարտվել է Մանկական համաշխարհային շախմատային օլիմպիադան, ուր չեմպիոն է դարձել Հայաստանի հավաքականը։ Սակայն թուրքական կողմը զլացել է հաղթողների պատվին հնչեցնել Հայաստանի հիմնը եւ բարձրացնել մեր պետական դրոշը։ Կարծում ենք, Հայաստանի իրավասու կառույցները կանեն կարելին, որպեսզի այսուհետ նման միջոցառումներ Թուրքիայում չանցկացվեն։
ԱԺՄ-ԱԿԱՆՆԵՐԻՑ ՊԵՏԱԿԱՆ ՀՐԱՇԱԼԻ ԾԱՌԱՅՈՂՆԵՐ ԵՆ ՍՏԱՑՎՈՒՄ
«Աշխատանքի ընթացքում պիտի վեր կանգնես նրանից, թե որ կուսակցության համակիր ես, անդամ կամ ներկայացուցիչ։ Այս գործն արհեստավարժություն է պահանջում։ Եվ ես ինքս թույլ չեմ տա, որ աշխատանքիս գնահատականը տրվի իմ կուսակցական պատկանելությունից ելնելով։ Ես ամեն ինչ օրենքի սահմաններում եմ անում։ Այս 2 ամսում իմ աշխատանքից հազիվ 1-2 մարդ դժգոհ մնացած լինեն։ Ընդ որում, պատճառն իմ անձնական մոտեցումները չէին, այլ փակուղային իրավիճակները»,- հայտարարեց նախագահի աշխատակազմի նամակների եւ քաղաքացիների ընդունելության բաժնի վարիչ Մարգարիտա Ազարյանը, որ Երեւանի մարզային ընտրական հանձնաժողովում ԱԺՄ-ի ներկայացուցիչն է նաեւ։
Իսկ թե ինչպես են բողոքավոր քաղաքացիներին ընդունում նախագահի աշխատակազմում, կարդացեք էջ 3։
Կարդացեք նաև
ԳՄ ԸՆԿԵՐՆԵՐԻ ՄՏԱՀՈԳՈՒԹՅՈՒՆԸ
Օգոստոսի 31-ին տեղի ունեցավ ՀՅԴ Գերագույն մարմնի փոխներկայացուցիչ Արմեն Ռուստամյանի եւ Գերագույն մարմնի անդամ ընկեր Հրանտ Մարգարյանի հանդիպումը ԱԱ եւ ՆԳ նախարար Սերժ Սարգսյանի հետ։ Այդ մասին է հայտնում ՀՅԴ ԳՄ լրատվական կենտրոնը, ավելացնելով, որ «ԳՄ ընկերներն իրենց մտահոգությունը հայտնեցին Հայաստանում նախկինում կատարված հանցագործությունների քննության եւ մեղավորներին պատասխանատվության ենթարկելու գործընթացի դանդաղ առաջխաղացման կապակցությամբ, նշելով, որ երկրի հասարակությունը համակ ուշադրությամբ հետեւում է այս հարցին եւ նա պետք է հնարավորին չափ տեղեկացված լինի դրանից»։