Լրահոս
Օրվա լրահոսը

ԹՈՇԱԿԱՌՈՒ ՏՆՕՐԵՆՆԵՐԸ ԵՎ ՆՐԱՆՑ ՀՈՎԱՆԱՎՈՐՈՂ ԻՇԽԱՆԱՎՈՐՆԵՐԸ

Օգոստոս 29,1998 00:00
lurer

Դպրոցների թոշակառու տնօրենները, պարզվում է, վայելում են ոչ միայն հասարակության տարբեր խավերի խոր հարգանքը, այլեւ մեր բարձր իշխանավորների հովանավորությունը։ Մասնավորապես, սրտացավ իշխանավորներից տրվում են ԱԺ նախագահ Խոսրով Հարությունյանի, արդարադատության նախարար Դավիթ Հարությունյանի, ինչպես նաեւ «Հայկոոպի» նախագահ Ռաֆայել Բագոյանի եւ այլոց անունները։ Սպանդարյան շրջանի ժողդատարանից ռեպորտաժը՝ 8-րդ էջում:

ՄԵԿՆ ԸՆՏՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻՑ ԱՌԱՋ ԿՈՒՍԱԿՑՈՒԹՅՈՒՆ Է ՍՏԵՂԾՈՒՄ…

Դավիթ Շահնազարյանը նախապատրաստական աշխատանքներ է տանում՝ ստեղծելու սեփական կուսակցությունը։ Կազմավորման ժամկետները, կուսակցության անվանումը դեռեւս գաղտնի են պահվում։ Հայտնի է միայն, որ «Հինգշաբթի» հեռուստածրագրի հաջորդ հյուրը Դավիթ Շահնազարյանն է եւ, ըստ ամենայնի, հենց այդ հաղորդման ընթացքում են հնչելու Հայկոմկուս-Շահնազարյան դաշինքի վերաբերյալ դաշնակցական մամուլի սկանդալային «բացահայտման» առնչությամբ պարզաբանումները։

… ՄՅՈՒՍՆ՝ ԸՆՏՐԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎՈՒՄ ԻՐ ՏԵՂՆ ՈՒՐԻՇԻՆ ԶԻՋՈՒՄ

Թիվ 40 ընտրատարածքում, որտեղ հոկտեմբերին տեղի են ունենալու ԱԺ թափուր տեղի համար ընտրություններ, տեղի է ունեցել մի աննախադեպ իրադարձություն։ Հայկոմկուսը, որն այդ տեղամասում պաշտպանյալ թեկնածու առայժմ չունի՝ հանձնաժողովում իր տեղը (որի վրա «աչք» ուներ ՀՍՈՒՄ-ը) զիջել է… ԱԺՄ-ի ներկայացուցիչ Էլիզա Ավետիսյանին։ Այսպիսով, ի տարբերություն այս հանձնաժողովում մեկական ներկայացուցիչ ունեցող այլ կուսակցությունների՝ ԱԺՄ-ն որոշակի «մեծամասնություն» ունի։

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 1998
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31