Լրահոս
Օրվա լրահոսը

«ՀԱՅՀԱՑԱՌԻ» ՏՆՕՐԵՆԻ ՄԵԾԱԳՈՐԾՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ

Օգոստոս 28,1998 00:00
shinararutyun

Սեպուհի փողոցի թիվ 11 հասցեում գտնվող 5 հարկանի այս դղյակն իր տանիքի յուրահատուկ կառուցվածքի շնորհիվ շրջակայքի առանձնատների տերերի կողմից արժանացել է «Այրարատ» կինոթատրոնի մանրակերտ» բնորոշմանը։ «Հայհացառի» տնօրեն Էդվարդ Անտինյանին պատկանող այդ «մանրակերտը» իր չափերով գերազանցում է կողքի առանձնատներին՝ զբաղեցնում է շուրջ 1600 քառ մետր հողատարածք։ Սույն չափերը պրն Անտինյանը հաջողացրել է ապահովել 200 հազար դոլարով գնելով իր 2 հարեւանների տները։ Հետո եւս 50 հազար դոլար է վճարել, որպեսզի… այդ տները հողին հավասարեցնի։ Շրջակայքի բնակիչները պնդում են, որ այս տարածքից հարյուրավոր մեքենաներով հող է դուրս բերվել, «մալականների բրիգադը» շուրջ 8 մ խորությամբ փոս է փորել։

«Երեւի հացի շտեմարան է կառուցելու։ Կամ գուցե այժմ էլ կինո «Մոսկվայի՞» մանրակերտը»,- գուշակություններ են անում տեղաբնակները։ Սակայն այս տարածքի մարդիկ առանձնապես աչքածակ եւ չտես չեն, նրանց ո՛չ արբանյակային հաղորդակով, ո՛չ հարկերի թվով, ո՛չ ջրավազանի մեծությամբ, ո՛չ էլ ավտոմեքենաների թվով (միայն 3 «Նիվա») չես զարմացնի։ Նրանք անգամ չեն փորձում գուշակել, թե հազիվ 10 տարի առաջ Վանաձորից Երեւան տեղափոխված Էդ. Անտինյանն այդ ինչպե՞ս է հաջողեցրել այս ամենը գլուխ բերել։

Ինչեւէ, այս տարածքի բնակիչներին միայն մի մանր հարց է հուզում. որ պրն Անտինյանը բավարարվի իր ահռելի տարածքով եւ փողոցից էլ գրաված շուրջ 5 մետր տարածքից հետ քաշվի՝ այսպիսով չխախտելով ընդհանուր գիծը, տեսքը եւ հարեւանների տներն էլ ստվերի մեջ չթողնի։ Նույն բովանդակությամբ դիմումն Արաբկիրի համայնքապետին առայժմ անարդյունք է մնացել, եկել, տեսել են եւ լուռ հեռացել։ Հիմա էլ մարդիկ «Առավոտին» են դիմել, որ մեր միջոցով Երեւանի քաղաքապետին տեղ հասցնեն իրենց խեղճուկրակ 5 մետրի վերաբերյալ գանգատը։ Տեսնես որեւէ արդյունքի կհասնե՞ն, թե՞ ուժեղի մոտ միշտ էլ…

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 1998
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31