Ռոբերտ Քոչարյանի փոքր որդին տեղափոխվել է Չեխովի անվան դպրոց՝ 7-րդ «ա» դասարան։ Նույն դպրոցում սովորող երեխաների ծնողներից մեկը «Առավոտի» թղթակցին պատմեց, որ այդ կապակցությամբ այդ դասարանին է հանձնվել 7-րդ «դ»-ի դասասենյակը, որի վերանորոգումը կատարվում է պետության հաշվին։ Իսկ այլ դասասենյակների վերանորոգումը ծնողներից հավաքված միջոցներով է կատարվել։
ՍՊԱՆԵՐ ԵՎ ԶԻՆՎՈՐՆԵՐ
«Հիմա նոր Սահմանադրության կողմնակիցները կարող են համախմբվել սահմանադրական դաշինքում»,-երեկվա իր ասուլիսում ազդարարեց նախագահի խորհրդական, սահմանադրական բարեփոխումները նախապատրաստող հանձնաժողովի նախագահ Պարույր Հայրիկյանը։ Իսկ այդ հանձնաժողովի բնույթը փոխելու եւ այնտեղ նոր սահմանադրություն նախապատրաստելու առաջարկներին այսպես հակադարձեց. «Չեմ կարող, ես չեմ նախագահը։ Ժողովուրդը Ռոբերտ Քոչարյանին է ձայն տվել։ Ինձ տվել է 75 հազար ձայն, նրան 500 հազար ձայն, պատկերավոր եմ ասում։ Հիմա ես կամ պիտի ընդունեմ այդ իրողությունը, կամ էլ ասեմ՝ իմ 75 հազարը սպաներ են, քեզ ձայն տվածները զինվորներ են։ Սպաների ձայնն ավելի կարեւոր է, քան զինվորներինը։ Այսպիսի բան չկա հասարակության մեջ»։
Մանրամասն՝ 3-րդ էջում:
Կարդացեք նաև
ԴԱՏԱՎՈՐԻՆ ՄԻ՛ ԶԱՆԳԻՐ, ՊԱՐՈ՛ՒՅՐ, ԲԱԲԻԿ ԿԴԱՌՆԱՍ
«Ես իրավունք չունեմ դատավորի վրա բռնություն գործադրել»,- իր այս հայտարարությունը Պարույր Հայրիկյանը փորձեց փաստարկներով ամրապնդել, թե իրենց հեղինակությունն այս համակարգում բանեցնելու դեպքում «կդառնանք նույն ՀՀՇ-ականները։ Բաբկեն Արարքցյանն ամեն դատական նիստից առաջ զանգահարում էր։ Ես մտնում էի որեւէ դատավորի մոտ, ասում էի. «Խնդրում եմ, անաչառ եղեք»։ Ասում էր. «Լավ կլինի Բաբկեն Արարքցյանն ինձ մի հատ զանգի, որովհետեւ նախկինում ուրիշ զանգ է տվել»։ Այս տխուր նախադեպերից մենք պետք է հրաժարվենք»։