Ենթադրվում է, թե Սահմանադրության բարեփոխումները նախապատրաստող հանձնաժողովի հաջորդ նիստին պիտի մասնակցի Ռոբերտ Քոչարյանը։ Ռուբեն Հակոբյանը պատրաստվում է նախագահին եւս մեկ անգամ ներկայացնել այս Սահմանադրության օրինականության եւ նորի անհրաժեշտության հարցերը։ Եվ երբ նա իր այդ մտադրության մասին հայտնեց հանձնաժողովի վերջին նիստում՝ դոկտոր Արմեն Հարությունյանն ընդվզեց՝ առաջարկելով այդ քաղաքական հարցերն այլ միջոցներով ճշտել նախագահի հետ. «Թե չէ 2 ամիս հայեցակարգ քննելուց հետո հազիվ սկսել ենք դրույթները որոշակիացնել ու հիմա նորի՞ց»։
ԵՐԵՎԱՆԻ ԻՆՏԵԼԵԿՏՈՒԱԼՆԵՐԸ
Այսօր Երեւանում կգումարվի Երեւանի ինտելեկտուալ-գործարար ակումբի հիմնադիր համագումարը։ Նախաձեռնող խումբը բավականին ներկայանալի է։ Կազմակերպությանն անդամագրվելու ցանկություն են հայտնել 70-ից ավելի մտավորականներ, արվեստի, մշակույթի գործիչներ, գործարարներ։ Նրանցից 18-ն ակադեմիկոսներ են, 15-ը՝ դոկտոր-պրոֆեսորներ, 10-ը՝ ԱԺ պատգամավորներ։ Կան նաեւ բանկիրներ եւ գործարանների տնօրեններ։
ՎԻՐԱՀԱՅՈՒԹՅԱՆ ՊԱՀԱՆՋՆԵՐԸ
Կարդացեք նաև
Միջազգային լրատվական աղբյուրները ծանուցում են, թե վրացահայերը ինքնավարություն են պահանջում։ «Ջավախք» շարժման առաջնորդներից Երվանդ Շիրինյանը, որը ներկայացնում է Վրաստանի հարավի չորս շրջանների առավելապես հայությամբ բնակեցված բնակչությանը, հայտարարել է, թե իրենց կարեւոր նպատակներից է Ախալքալաքի տարածաշրջանում հայկական ինքնավարության ստեղծումը՝ Վրաստանի իշխանության ձեռամբ։ Շիրինյանն ավելացրել է նաեւ, որ Ախալքալաքի հայ բնակչությունը դեմ է Կարսից Թբիլիսի կառուցվելիք երկաթգծի շինարարությանը, որը անցնելու է հայաբնակ վայրերով։ Կարդացեք նաեւ էջ 11: