Լրահոս
Օրվա լրահոսը

ՆԱԽԿԻՆ ՆԱԽԱՐԱՐԻ ՄԱՅՐԸ

Օգոստոս 25,1998 00:00
lurer

Մամուլի ասուլիսում քաղաքապետ Սուրեն Աբրահամյանն ասաց, որ դպրոցներում կա տարիքն առած երեք տնօրեն, որոնք չեն ուզում անցնել թոշակի, իսկ նրանցից մեկն էլ նախարարի զոքանչ է։ Թե որ նախարարի զոքանչի մասին է խոսքը, մեզ չհաջողվեց որոշակիացնել, սակայն ըստ էության պարզվեց, որ այդ երեք տնօրեններից մեկը նախկինում ԱԺ-կառավարություն կապերի գծով նախարար Արմեն Քամալյանի մայրն է։

ՄԻՋԱՆՑՔՈՒՄ ԱՊՐԵԼՈՒ ՀԵՌԱՆԿԱՐՆԵՐԸ

Երեկ Հայաստանում եւ Վրաստանում Եվրամիության դեսպան Դենիս Բորբոյը Երեւանի «Bass» հյուրատանը հանդիպեց մի խումբ լրագրողների։ Զրույցի թեման ՏՐԱՍԵԿԱ-ի ծրագրի շրջանակներում սեպտեմբերի 7-ին Բաքվում կայանալիք հանդիպումն էր, բնականաբար, նաեւ ծրագրի մանրամասները։

«ԱԴԱՆԱՅԻ» ԱՆՀԱՆԳԻՍՏ ԳԻՇԵՐՆԵՐԸ

Վերջին օրերին բազմաթիվ բողոքներ են եղել, թե գիշերային ժամերին բարձրաձայն երաժշտություն է հնչում Երիտասարդության պալատից։ Մինչդեռ Երիտասարդության պալատի սրահներն իրականում լուռ են, իսկ գիշերային երաժշտությունը հնչում է հարեւանությամբ գտնվող «Ադանա» ռեստորանից։ Շրջակայքի բնակչությունը մի կողմից զայրացած է, իսկ կողմից էլ զարմացած՝ ով է այն տանիքը, որ «Ադանային» հնարավորություն է տալիս շարունակել այդպես՝ առանց մտածելու մարդկանց գիշերային հանգստի մասին։

Ա՛Յ ՔԵԶ ԶԲՈՍԱՇՐՋԻԿՈՒԹՅՈՒՆ

Իշխանական միջանցքներում վերջին շրջանի ամենահարգի ասեկոսեն այն յուրօրինակ գլուխկոտրուկն է, թե ինչպես է արդյունաբերության, առեւտրի եւ զբոսաշրջիկության փոխնախարարը շուրջ 1 ամիս առաջ Մոսկվայի փոխարեն (ուր իր նախնական հայտարարությամբ մեկնել էր հանգստանալու), Շվեյցարիայում հայտնվել։

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 1998
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31