Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնին մոտ կանգնած աղբյուրները տեղեկացնում են, որ 95 տոկոսով չեզոքացված են կաթողիկոսի օրգանիզմում գոյություն ունեցող այն հարուցիչները, որոնք հետագայում կարող են խորացնել Վեհափառի հիվանդությունը։ Բուժման ընթացքում, ըստ նույն աղբյուրի, մազազերծվել է կաթողիկոսի դեմքը։ Տեղեկացվում է նաեւ, որ նա մեկ ամիս հետո էլի մեկնելու է ԱՄՆ, որպեսզի վերջնական ստուգում անցնի՝ հաղթահարվե՞լ է, արդյոք, հիվանդությունը, թե՞ ոչ։
ԱՐՀԵՍՏԱՎԱՐԺ ՄՈՏԵՑՈՒՄ
Կառավարությանը մոտ կանգնած աղբյուրները հաղորդում են, որ մայրուղիների վարկից, որը կազմում է 450 հազար ամերիկյան դոլար, գնվել են բազմաթիվ արտասահմանյան մեքենաներ։ Դրանցից մեկն էլ հատկացվել է վարչապետ Արմեն Դարբինյանին։ Նույն աղբյուրը, որն իր անունը չնշեց, այսպես մատուցեց. «Հիմա ինքը սպիտակ ջիպով է ֆռֆռում»։
Մայրուղիներին հատկացված վարկը, ինչպես տեսնում ենք, օգտագործված է ըստ նպատակի, արհեստավարժորեն։
Կարդացեք նաև
ԱՄԱՌՆ ԱՎԱՐՏՎՈՒՄ Է
Օգոստոսի 25-ին արտասահմանից Երեւան կվերադառնա… ոչ թե Ռոբերտ Քոչարյանը, այլ ԱԺՄ վարչության նախագահ Վազգեն Մանուկյանը։ Վերջինս արտասահմանում էր առողջական վիճակը կարգավորելու նպատակով։ ԱԺՄ շրջանակներում հնարավոր չեղավ ստուգել, թե արդյոք նորի՞ց Վազգեն Մանուկյանին սկսել է սիրտը դավաճանել։
ՌՈՒՍՆԵՐՆ ԱՌԱՅԺՄ ԿՄՆԱՆ
Ռուսական սահմանապահ զորքերի՝ Հայաստանը լքելու մասին տարածվող լուրերի հավանականության մասին հարցին, Հայաստանի սահմանապահ զորքերի հրամանատար Լեւոն Ստեփանյանը պատասխանեց. «Ես մասնակցել եմ բոլոր բանակցություններին եւ գիտեմ, որ նման բան չկա։ Չգիտեմ ում ցանկությունն է դա, բայց այն չի կատարվի»։
Նույն հարցին Հայաստանում տեղաբաշխված «Արմենիա» զորախմբի հրամանատար գեներալ Պոտեխինի աշխատակազմից ասացին. «Դրանք առայժմ լուրեր են, որոնք որեւէ փաստաթղթային հիմք չունեն»։