Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

ԱՐԱՄ ՍԱՐԳՍՅԱՆԸ ՓՈՐՁՈՒՄ Է ՊԱՏՈՒՀԱՆ ԲԱՑԵԼ ԴԵՊԻ ԵՎՐՈՊԱ

Օգոստոս 22,1998 00:00
Aram Sargsyan

«Առավոտին» մոռացել էին տեղեկացնել արտաքին հարաբերությունների հասարակական հանձնաժողովի նիստի մասին եւ մեր խնդրանքով նախագահի արտաքին քաղաքական հարցերով խորհրդական Արամ Սարգսյանն ինքը համառոտ ներկայացրեց, թե ինչ էր քննարկվել այդ 2 ժամից ավելի տեւած նիստում. «Քննարկվեց Եվրոպա-Հայաստան հարաբերությունների հնարավոր զարգացումը եւ հեռանկարները։ Ներկայացված էին 2 զեկուցում։ Շատ լավ, ակտիվ քննարկում ընթացավ։ Շատ ենք կարեւորում եւ առաջնային ենք համարում եվրոպական ուղղությունը մեր քաղաքականության մեջ։ Եվ գլխավորն այն է, որ բոլոր ելույթ ունեցողները տարբեր տեսանկյուններից էին դա դիտարկում։ Իհարկե, կան բարդություններ այս կամ այն երկրի հետ քաղաքականություն վարելիս։

Շատ կարեւորվեց Եվրոմիության նշանակությունը եւ նաեւ ապագայում մեր տեղը ոչ միայն Եվրոմիության կազմում, այլ ընդհանրապես այդ գործընթացում։ Մենք շատ մտահոգված ենք, իհարկե, նրանց տարածաշրջանային քաղաքականությամբ։ Չենք կարող նաեւ անտեսել Լեռնային Ղարաբաղի հանդեպ նրանց վերաբերմունքը եւ այլն։ Սա հերթական այսպիսի քննարկումն է, որի արդյունքում ձեւավորվում են առաջարկություններ, իսկ հետո նոր՝ մասնագիտական խումբն ավելի նեղ շրջանակում «ուղեղային հարձակմամբ» է զբաղվում եւ ձեւավորում երաշխավորությունների մի փաստաթուղթ»։

Ա. Ի.

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 1998
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31