ՓԻԹԸՐ ԹՈՄՍԸՆԻ ՀԵՏԵՎԻՑ
Երեւանում ԱՄՆ-ի դեսպանատունը տեղեկացնում է, որ ԱՄՆ կառավարությունը կրկին անցկացնելու է բազմազանության ներգաղթի վիզայի վիճակախաղ (DV-2000 ծրագիր)։ Այս տարվա վիճակախաղի շրջանակներում կտրամադրվեն 55000 մշտական բնակության վիզաներ։ Յուրաքանչյուր երկրի քաղաքացիներին կտրվեն 3500 վիզաներից ոչ ավելի։ Վիճակախաղին մասնակցելու համար դիմումները պետք է ստացվեն Ազգային վիզաների կենտրոնում 1998 թ.-ի հոկտեմբերի 1-31-ը։
Մանրամասները կարելի է իմանալ Երեւանում ԱՄՆ-ի դեսպանատան հյուպատոսական բաժնից (Մարշալ Բաղրամյան 18)։
ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ։ Վիճակախաղին մասնակցելը ԱՆՎՃԱՐ Է։ Դուք պետք է վճարեք միայն նամակը ուղարկելու (այսինքն՝ դրոշմանիշերի) համար։ Միջնորդների ծառայություններից օգտվելը թողնվում է դիմողի հայեցողությանը։ Անմիջապես դիմողից կամ միջնորդից ստացած դիմումները լիովին հավասարազոր են եւ ունեն ընտրվելու նույն հավանականությունը։