Լրահոս
Օրվա լրահոսը

ՍԴ-Ի ՀԵՏ ԱԺ-Ի ՄԻԱՅՆ 1/3-Ն Է ԿԱՐՈՂ ԽՈՍԵԼ

Օգոստոս 21,1998 00:00
lurer

Կոնյակի գործարանը սեփականաշնորհման ցանկից հանելու պատգամավորական նախաձեռնող խումբը հայտարարել էր, թե նախ պիտի 4 հոգով (Սադոյան, Սարգսյան, Խաչատրյան, Եգորյան) ՍԴ-ին դիմեն այս վաճառքի օրինականության վերաբերյալ մասնավոր հարցադրմամբ, իսկ հետո արդեն ԱԺ-ի 1/3-ով։ Նախաձեռնող խմբից հետաքրքրվեցինք, թե ի՞նչ փուլում է այս խնդիրը եւ պարզվեց, որ նրանց ոչ պաշտոնապես «հասկացրել» են, որ ՍԴ չեն կարող 4 հոգի դիմել, այլ միայն ԱԺ-ի 1/3-ը, այլապես սահմանադրական մեկնաբանություն չեն կարող ստանալ։ Նախաձեռնող խումբն էլ որոշել է սպասել ԱԺ-ի արձակուրդների ավարտին՝ 1/3-ի ստորագրություններ հավաքելու եւ պաշտոնապես դիմելու համար։

ՄԻԱԿՆ ՈՒ ԱՆՓՈԽԱՐԻՆԵԼԻՆ

ՀՀ նախագահին առընթեր մարդու իրավունքների հանձնաժողովն իր վերջին նիստերից մեկում, որը նախագահում էր Պարույր Հայրիկյանը, քննարկել է ՄԱԿ-ի մարդու իրավունքների պաշտպանության համար ամենամյա մրցանակաբաշխությանը թեկնածու ներկայացնելու հարցը։ Երկար բանավեճերից ու որոնումներից հետո հանձնաժողովը միահամուռ եկել է այն եզրակացության, որ մոլորակի վրա իրավապաշտպանության գործում չկա առավել նշանակալի ավանդ ունեցող գործիչ, քան Պարույր Հայրիկյանն է։ Հենց նրա անունն էլ Հայաստանի կողմից կներկայացվի ՄԱԿ-ին։

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 1998
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31