Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

ՊԱՏՃԱՌԸ ՍԱԴՈՅԱՆԻ ՀԱՐՑԵՐԸ ՉԷԻՆ

Օգոստոս 21,1998 00:00
lurer

«Ես կարծում էի, որ տրանսպորտային նախկին դատախազին եւ նրա ինքնասպանության առաջարկվող վարկածին առնչվող դեպքերն ինչ-որ կապ ունեն էներգակիրների առնչությամբ իմ արծարծած հարցերի հետ, քանզի այդ շրջանում տրասնպորտային մեծագույն հանցագործություններ էլ էին եղել։ Իրավունք չունեմ պաշտոնապես միջամտել դատախազությունում տարվող հետաքննությանը, բայց կասկածում էի, որ իմ դիմումն ինչ-որ դեր է խաղացել այս գործընթացների մեջ։ Բայց դատախազության աշխատակիցները փորձեցին ինձ համոզել, թե որեւէ կապ չկա, եւ այդ կորած քրեական գործը առանձին, մասնավոր, ոչ պետական մակարդակով մի խարդախության սովորական փաստի վերաբերյալ է»,- պատմեց ԱԺՄ վարչության անդամ, ԱԺ պատգամավոր Արշակ Սադոյանը։

Սադոյանի հետ հարցազրույցը կարդացեք 3-րդ էջում։

«ԵՐԿՐԱՊԱՀԸ» ՎԵՐԱՊԱՀՈՒՄՈՎ Է ՎԵՐԱԲԵՐՎՈՒՄ ՆԱԽԱԳԱՀԻՆ

«Առավոտի» հարցադրմանը, թե արդյոք գո՞հ է «Երկրապահը» իր պաշտպանած նախագահի թեկնածու Ռոբերտ Քոչարյանից, պատգամավորական խմբի նախագահ Սմբատ Այվազյանն ասաց, թե Ռոբերտ Քոչարյանը թեեւ շեղումներ թույլ չի տվել իր ծրագրից, սակայն այն ակնկալիքները, որ կային նրանից, ըստ էության, չեն արդարանում։ Այս հիմքի վրա էլ գոյանում են որոշակի վերապահություններ։ «Երկրապահն» իբրեւ ժողովրդի մի հատված, խանդավառված էր եւ ակնկալում էր որոշակի հաջողություններ արդեն աշնան շեմին, ինչը գոյություն չունի։

Առավել մանրամասն՝ 4-րդ էջում:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 1998
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31