Ստույգ աղբյուրները ծանուցում են, որ Արմավիրի մարզպետ Ալբերտ Հերոյանի ձեռամբ տղամարդկային «փաղաքշանքի» է արժանացել մարզի տարածքում գործող ոստիկանության մի աշխատակից։ Վերջինս, նույն աղբյուրների համաձայն, կանգնեցրել է մի գյուղացու ավտոմեքենա, որը բարձված է եղել գյուղմթերքով։ Վաճառվելիք ապրանքի դիմաց ոստիկանը նախապես գանձում է կատարել, ինչին Հերոյանն արձագանքել է վրդովմունքով։
ՈՒՂՒՂ ՀԵՌԱԽՈՍԱԿԱՊ ԷԼԻ ՉԿԱ
Շուրջ մեկ ամիս առաջ «Առավոտը» հաղորդել էր, որ «ԱրմենԹելն» անջատել է Ազգային ռադիոընկերության հեռախոսները՝ նախկին հեռուստառադիոպետվարչության կուտակած պարտքի պատճառով։ Ռադիոընկերության տնօրեն Արմեն Ամիրյանից տեղեկացանք, որ վիճակն այժմ էլ նույնն է մնում եւ լուծումներ, ելքեր դեռեւս գտնված չեն։
ՔԱՐՈԶՉՈՒԹՅԱՆ ՎԵՏԵՐԱՆԸ
Կարդացեք նաև
Նախկին նախագահի մամուլի ծառայության ղեկավար Ամասիա Հովհաննիսյանն այժմ Ազգային ռադիոընկերության գլխավոր տնօրենի տեղակալն է ընդհանուր հարցերով։
ԴԱՏԱՐԱՆԻ ԴՌՆՓԱԿ ԶՈՒԳԱՐԱՆԸ
Էջմիածնի ժողդատարանի այցելուները եթե մեծ կամ փոքր պետքի կարիք ունենան, ստիպված են մի կերպ դիմանալ, քանի որ վերոհիշյալ գործի համար նախատեսված սենյակը կողպված է եւ կարող է բացվել միայն հատուկ ծանոթների համար։