Ամենայն Հայոց կաթողիկոսը չորս ամիսների բացակայությունից հետո շուտով Սուրբ Էջմիածին կվերադառնա եւ կշարունակի հայրապետական առաքելությունը ի շահ Հայաստանյայց առաքելական եկեղեցու, հավատացյալ ժողովրդի եւ մայր հայրենիքի։ Օգոստոսի 24-ին Վեհափառ հայրապետը կնախագահի Գերագույն հոգեւոր խորհրդի ընդլայնված նիստը։ Նիստը կտեւի երեք օր։
ԱՅՍ ԵՐԿՐՈՐԴԸ ՀԱՍՏԱՏ ԿԻՄԱՆԱ՝ ՆԱԽԱԳԱՀԸ ԼԵԳԻՏԻ՞Մ Է
Նախագահի աշխատակազմում իբրեւ նամակների բաժնի վարիչ պաշտոնավարում է Երեւանի մարզային ընտրական հանձնաժողովում ԱԺՄ ներկայացուցիչ Մարգարիտ Ազատյանը։ Վստահ ենք, որ իր այս պաշտոնում նա կշարունակի գործադրել ԱԺՄ-ի սկզբունքները եւ կհետեւի, որ քաղաքացիների դիմում-բողոքներն անպայման արդարացի լուծում ստանան։
ՔԱՂԱՔԱՊԵՏԱՐԱՆԻ ԴՌՆԵՐԸ ԲԱՑՎԵՑԻՆ, ՔԱՂԱՔԱՊԵՏԻՆԸ՝ ՈՉ
Կարդացեք նաև
Օրեր առաջ Երեւանի քաղաքապետարանը հայտարարեց, թե այլեւս ազատ է քաղաքացիների մուտքը պետական այդ հաստատություն։ Եվ իրոք, քաղաքապետարանը հսկող ոստիկաններն այլեւս ոչ մեկին չեն կանգնեցնում ու չեն հարկադրում անպայման անցաթուղթ ձեռք բերել։ Սակայն, մյուս կողմից, նույն ոստիկանները պարզապես առաջ են քաշվել՝ բարձրացվելով 4-րդ հարկ. նրանց պահակակետն այժմ քաղաքապետի աշխատասենյակի մուտքի առջեւ է, ուր ոչ ոք չի կարող թափանցել առանց ոստիկանի թույլտվության։
ՊԱՎԼԻԿԱՊԱՏՈՒՄ 3 + 1
Տավուշի մարզում կեղծ կատարողական ակտեր են կազմվել դպրոցների շենքերի՝ իբրեւ կատարված վերանորոգումների մասին եւ ներկայացվել կառավարություն՝ հաշվանցում կատարելու համար։ Մարզի ղեկավարության կողմից ակնկալվող օգուտը 50 մլն դրամ է։ Սակայն այս հարցով մարզում ստուգումներ է սկսել հանրապետական դատախազության եւ ֆինանսների նախարարության ֆինանսական վերահսկողության բաժնի համատեղ խումբը։