Լրահոս
Օրվա լրահոսը

«ՀԱՅՐԵՆԻՔԸ» ՀԱՆԳԻՍՏ ՉՈՒՆԻ ԵՎ ՈՒԶՈՒՄ Է ՀԱՆԳՍՏԻՑ ԶՐԿԵԼ ՆԱԵՎ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆԸ

Օգոստոս 18,1998 00:00
lurer

ԱԺ արձակուրդի ընթացքում «Հայրենիք» պատգամավորական խումբը մեկ տասնյակի չափ օրենսդրական նախաձեռնություններ է շրջանառության մեջ դրել, որոնք վերաբերում են ստուգումների անցկացման կարգին, բյուջեով նախատեսված գումարների հատկացման ժամկետը խախտելու դեպքում ամեն օրվա համար 0,1 տոկոս սահմանելուն, կրթության, գիտության, մշակույթի եւ սպորտի բնագավառների աշխատավարձերի ֆոնդերի համար բյուջեի որոշակի տոկոս պարտադիր սահմանելուն եւ այլն։ Դեռ մշակվում է եւս մեկ նախաձեռնություն, ըստ որի բյուջեն պիտի 1-ին, 2-րդ եւ այլ ընթերցումներով հաստատվի։

ՇԱՆԹԻ ՁԱՅՆԸ

«Առավոտին» տված հարցազրույցում Հայաստանի ցեղապաշտական կուսակցության առաջնորդ Շանթ Հարությունյանը հայտարարեց, թե Վազգեն Սարգսյանն իր «Երկրապահով» պետք է Ազգային ժողովի նախագահ առաջադրեր Վանո Սիրադեղյանին։ Շանթ Հարությունյանը քննադատեց նաեւ Դաշնակցությանը, ի մասնավորի մեղադրելով նաեւ, որ ժամանակին չի համագործակցել Լենինի հետ։ Նրա խոսքը ներկայացնող թղթակցությունը՝ «Առավոտի» վաղվա համարում։

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 1998
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31