Հավաստի աղբյուրներից տեղեկացանք, որ սեպտեմբերին մեծ փոփոխություններ կլինեն ՀՀ կառավարության կազմում։ Պաշտոնանկ են արվելու նախարարների եւ գերատեսչությունների ղեկավարների գրեթե կեսը։ Այս կերպ մտադրություն կա իրագործել ՀՀ նախագահի խոստացած «կայուն աշուն» ծրագիրը։
ՆԱԵՎ ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆԸ ՉՇԵՂԵԼՈՒ ՀԱՄԱՐ
Ռոբերտ Քոչարյանը նշել էր, թե իր Բաքու չմեկնելն անվտանգության խնդիրներով չի պայմանավորված։ Պարզաբանելու համար, թե ինչ դրդապատճառներ են որոշիչ դարձել, որ Հայաստանի նախագահն անձնապես մերժեց Հեյդար Ալիեւի հրավերը, «Առավոտը» դիմեց նախագահի մամուլի գրասենյակի ղեկավար Հասմիկ Պետրոսյանին։
«Դրա համար առնվազն 3 պատճառներ կարելի է նշել,- պատասխանեց նա։ – Նախ, երկու երկրների միջեւ չլուծված խնդիրներ կան։ Երկրորդ, դա զուտ տնտեսական բնույթի համաժողով է, որին Ռոբերտ Քոչարյանի ներկայությունը որոշ չափով կշեղեր ուշադրությունը քննարկվող հարցերից։ Բացի այդ, Ադրբեջանում ընտրություններ են սպասվում, եւ Քոչարյանի այցն, անկասկած, այս կամ այն կերպ շահարկման առարկա կդառնար»։
Կարդացեք նաև
ԱՆՀԱՎԵՍ
«Վահան Հարությունյանի հետ առերեսումից հետո մամուլից խուսափում եք։ Ո՞րն է պատճառը»,- «Առավոտի» թղթակցի այս հարցին ի պատասխան ՀՀՇ վարչության նախագահ Վանո Սիրադեղյանն ասաց. «Ես ձեր զահլե՞ն ունեմ»։