Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

«ԵՍ ԱՆՎՃԱՐ ԵՄ ԱՇԽԱՏԵԼՈՒ»

Օգոստոս 14,1998 00:00
Vahram Nersisyanc

Նախագահի վերջին՝ տնտեսական հարցերով խորհրդականը դարձավ Վահրամ Ներսիսյանցը, որ մինչ այդ 30 տարի շարունակ, Համաշխարհային բանկում էր աշխատում։

-Հայաստանում Համաշխարհային բանկի ներկայացուցիչ եղած ժամանակ որքա՞ն աշխատավարձ էիք ստանում։

-Հայաստանի հետ սա կապ չունի։ Ընդհանրապես յուրաքանչյուր երկրում էլ Համաշխարհային բանկի ներկայացուցիչը նույնքան աշխատավարձ է ստանում։ Իմ աշխատավարձը տարեկան շուրջ 200 հազար դոլար է եղել։

-«Լուրեր» հեռուստածրագրին տված հարցազրույցում հայտնել էիք, որ Հայաստանում պաշտոնավարումն ավարտելուց հետո Համաշխարհային բանկում ձեզ այլ երկրներ ուղարկելու առաջարկներ են եղել։ Չէի՞ք մանրամասնի։

-Առաջարկները վերաբերել են Ավստրիային եւ Լատինական Ամերիկային։

-Ճշտե՞լ եք, թե իբրեւ Հայաստանի նախագահի խորհրդական, որքա՞ն աշխատավարձ եք ստանալու։

-Ես անվճար եմ աշխատելու։

-Իսկ ո՞րն է գլխավոր շարժառիթը, որ ստիպեց ձեզ այսչափ բարձր վարձատրվող առաջարկները հեշտությամբ մերժելով՝ անվճար աշխատել։

-5 տարուց հետո այլեւս Հայաստանում Համաշխարհային բանկի ներկայացուցիչ մնալ չէի կարող։ Ֆինանսապես էլ ապահովված մարդ եմ, եւ ինձ համար դա խնդիր չէր։ Ինձ համար գլխավոր հարցը Հայաստանի շահերի համար աշխատելն էր։ Չեմ ուզում շատ ռոմանտիկ երեւալ, բայց 2 հազար տարի անց անկախության եւ մեր պետականությունը ստեղծելու հնարավորություն ենք ստացել։ Եվ այս գիտակցումով էր, որ 1995-ին Հայաստան եկա։

Ա. Ի.

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 1998
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31