ՀՀ ԱԺ պատգամավորների հոկտեմբերի 25-ին 4 ընտրատարածքներում կայանալիք լրացուցիչ ընտրություններում Գյումրիի օկրուգային եւ տեղամասային հանձնաժողովներում «Շամիրամը» իր տեղը զիջել է ԱԺՄ-ին, իսկ Նոր Նորքի 40 ընտրատարածքի օկրուգային հանձնաժողովում՝ ԱԺՄ-ին, տեղամասայիններում՝ ՀԺԿ-ին խորապես համոզված լինելով, որ նրանց կուսակցությունն էլ է ժողովուրդը։
ԻՐԱՐԱՆՑՈՒՄ ՍՈՑԱՊ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆՈՒՄ
Սոցապ նախարարության շենքում իսկական իրարանցում է սկսվել։ Դա կապված է նախարարության վարչությունների կառուցվածքային փոփոխությունների հետ։ Կահույքը եւ աշխատակիցները սենյակից սենյակ են տեղափոխվում։ Գրեթե անհնար են դարձել «դիպուկ» հեռախոսազանգերը՝ զանգահարողը, որպես կանոն, չի կարողանում գտնել իրեն հարկավոր մարդուն։
ԽԻՍՏ ՊԱՇՏՈՆԱԿԱՆ
Կարդացեք նաև
ՀՅԴ Հայաստանի ԳՄ լրատվության բաժնի հաղորդման համաձայն, օգոստոսի 12-ին կուսակցության նորաբաց գրասենյակում ՀՅԴ ԳՄ եւ Դաշնակցության Արցախի կենտրոնական կոմիտեի համատեղ նիստ է կայացել։ Քննարկման թեման եղել են Ղարաբաղում սեպտեմբերին կայանալիք տեղական ինքնակառավարման մարմինների ընտրությունները։ Համատեղ նիստի մասնակիցները շեշտել են, որ բարդ աշխարհաքաղաքական ու ռազմական այս պայմաններում պետք է բացառել Արցախում հասարակության բեւեռացումը, եւ միասնականությունն ու պաշտպանունակությունը սասանող որեւէ քայլ եւ ձեռնարկում։ Որոշվել է գործնական օժանդակություն ցույց տալ ՀՅԴ Արցախի կազմակերպությանը՝ ընտրություններին պատշաճ մակարդակով մասնակցելու համար։