Սեդրակ Ռոբերտի Քոչարյանի ուսման վարձը կկազմի տարեկան 410000 դրամ, եթե պարզվի, որ նա ընդունվել է ԵՊՀ տնտեսագիտական ֆակուլտետի վճարովի համակարգ։ Նրա միավորների գումարը 58 է (վերջին՝ մաթեմատիկա քննությունից ստացել է 19 միավոր)։ Հիշեցնենք, որ Ռոբերտ Սեդրակի Քոչարյանի տարեկան աշխատավարձը 960000 դրամ է։ Այնպես որ, ուսման եւ այլ վարձերն ու հարկերը վճարելուց հետո ապրելու փող առանձնապես չի մնում։
ՓՈՐՁԱՌՈՒԻ ՏԱՐԱԿՈՒՍԱՆՔԸ
«Եթե Հայաստանի ԱԳՆ-ն իր հստակ անհամաձայնությունն արտահայտեց ԵԱՀԿ համաժողովը Ստամբուլում անցկացնելու վերաբերյալ՝ անհասկանալի է, թե ինչու Հայաստանը հիմա պաշտոնապես չի բոյկոտում այս համաժողովը Բաքվում անցկացնելու փաստը եւ ինչո՞ւ է վարչապետը մասնակցում։ Որտե՞ղ է, ի վերջո, պետական հստակ քաղաքականությունը, քանզի ի՞նչ տարբերություն՝ վարչապետ է մասնակցում, թե՞ նախագահ, եթե նա երկիր է ներկայացնում»,- ասաց Աշոտ Բլեյանը Ռոբերտ Քոչարյանի փոխարեն Արմեն Դարբինյանի Բաքու մեկնելու առնչությամբ։
Կարդացեք էջ 3:
Կարդացեք նաև
ԴՈՒՆ ԷՆ ԳԼԽԵՆ…
Տավուշի մարզպետ Պավլիկ Ասատրյանի այն պնդումներին ի պատասխան («Պավլիկապատում-1», «Առավոտ», 4-ը օգոստոսի), թե ԱԺ-ում Տավուշից ընտրված 4 պատգամավորներն իրեն «խան-գա-րում են», թվարկյալ 4-ից 1-ը՝ «Ջերմուկ» առողջարանում հանգստացող Ջեմմա Անանյանն, «Առավոտի» թղթակցին հակիրճ ասաց. «Ես չեմ խանգարում։ Ինքն էն գլխեն խան-գար-ված ի»։