-5%-ի արգելքը հաղթահարած խորհրդարանական կուսակցություններին 100 մլն դրամ բաշխելու՝ կառավարության որոշման առնչությամբ Ձեր աջակիցները դժգոհում են, կոչեր ուղղում այդ գումարը կարիքավորներին կամ շտապօգնությանը հատկացնել եւ այլն։ Ի՞նչ եք պատրաստվում ձեռնարկել։
-Մի քանի անգամ դրա մասին ասել եմ՝ եւս մեկ անգամ կրկնում եմ։ Կառավարությունն իրավունք չունի նման որոշում չկայացնել։ Մենք հաստատել ենք 1998-ի բյուջեն, որն օրենք է կառավարության համար։ Բյուջեում նախատեսված է 100 մլն դրամ այդ նպատակների համար։ Եվ երբ որ դիմում են, որ կառավարությունը նման որոշում չկայացնի կամ նախագահը վետո դնի՝ ինձ համար դա հասկանալի չէ։ Ես նման իրավունք չունեմ։ Միակ տարբերակն է, որ ԱԺ-ն ինքն իր որոշումը փոխի, եւ այդ դեպքում ես անպայման կստորագրեմ այդ օրենսդրական նախաձեռնությունը։ Բայց կառավարությունից այդ քայլը պահանջելն ուղղակի ճիշտ չէ։
-Գլխավոր դատախազի սպանության առնչությամբ Դուք նշել էիք, թե այնուամենայնիվ չգիտեք՝ երկո՞ւ հոգի է եղել նրա աշխատասենյակում, թե՞ ավելի։ (Մեջբերման համար հիմք է հանդիսացել «Երկիր» օրաթերթի օգոստոսի 8-ի հրապարակումը- Ա. Ի.)։ Ձեզ համար պարզե՞լ եք այդ բոլոր հարցերը։
-Ես այդպես չեմ ասել։ Դեպքից անմիջապես հետո էր, եւ ես ասել եմ, որ շատ հարցեր կան, որոնք պիտի պարզվեն, եւ չեմ ուզում փոխարինել քննչական մարմիններին ու պատասխանել՝ ո՞վ է եղել, երկուսը կամ… Շատ անորոշ բաներ էին եւ դա հարցերի պատասխան չէր։ Մեկնաբանումները մի քիչ այլ ուղղությամբ զարգացան։ Ես կարծում եմ, որ հիմա քննության ողջ գործընթացը բավական բաց է եւ թափանցիկ, եւ ձեր բոլոր հարցերը կարող եք քննչական խմբին ուղղել եւ պատասխաններ ստանալ։ Փորձելու ենք նաեւ հեռուստատեսությամբ, լրատվական միջոցներով մինչեւ վերջ բոլոր մանրամասները բացել։
Կարդացեք նաև
ԱՆՆԱ ԻՍՐԱՅԵԼՅԱՆ