Օգոստոսի 11-ին «Առավոտում» հրապարակված մի լուր տեղեկացնում էր, թե «Շամիրամի» համանախագահ Գայանե Սարուխանյանն իբր սովորություն ունի լողալ «Կարմիր խաչի» լողավազանում։ «Առավոտի» բարեկամների շնորհիվ պարզվեց, որ տիկին Գայանեն նման սովորություն չունի, այդ լուրը հերյուրանք է եւ իրականությանը չի համապատասխանում։
ԱՐՀԵՍՏԱՎԱՐԺՆԵՐԻ ՆԱԽԱՁԵՌՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԻՑ
«Առավոտը» տեղեկություն ուներ, որ վարչապետը նախաձեռնել է կառավարությանը կից ստեղծել մի մարմին, որը դառնալու է միասնական մի պատվիրատու, այլ կերպ ասած՝ հանրապետությունում կատարվելիք շինարարական աշխատանքների ֆինանսավորող։ Վարչապետի աշխատակազմում հաստատելով այս տեղեկությունը, նշեցին, որ նախաձեռնության նպատակն աշխատանքների արդյունավետության բարձրացումն է։ Սակայն այդ գաղափարը եւ դրա նպատակահարմարությունը դեռեւս քննարկումների փուլում են, եւ որոշման մասին խոսելը դեռեւս վաղաժամ է։
ԺԱՌԱՆԳՈՒԹՅՈՒՆ
Կարդացեք նաև
Հանրապետության նախագահի՝ արդեն յոթ խորհրդականների շարքում կա մեկը, որը խորհուրդներ է տվել նաեւ նախորդ նախագահին։ Գեներալ-գնդապետ Գուրգեն Դալիբալթայանն է, որ առաջվա պես ղեկավարում է ռազմական տեսչությունը։