Լրահոս
Օրվա լրահոսը

ԾԽԱԾԱԾԿՈՒՅԹ

Օգոստոս 13,1998 00:00
lurer

Բացարձակ վստահելի աղբյուրներից «Առավոտին» հայտնի է դարձել, որ նախկին նախագահի անվտանգության վարչության պետ գեներալ Ռոմեն Ղազարյանը, որի նկատմամբ հետախուզում է հայտարարված, հետախուզվելու ընթացքում մեկ անգամ արդեն եղել է Հայաստանում՝ իր մի հարազատի հուղարկավորությանը մասնակցելու նպատակով։ Այս պատմության մեջ ամենահետաքրքրականն այն է, որ հանրապետության գրեթե բոլոր բարձրաստիճան ղեկավարները տեղյակ են եղել գեներալի ժամանակավոր այցի մասին։

ԲԱՔՈՒ ԵՆ ԳՆՈՒՄ ՄԻԱՅՆ ԱՐՀԵՍՏԱՎԱՐԺՆԵՐԸ

«Որոշում ընդունե՞լ եք արդեն Բաքու մեկնելու վերաբերյալ»,- լրագրողի հարցին ի պատասխան Ռոբերտ Քոչարյանն ասաց. «Այսպես ասենք. որոշում ենք ընդունել միայն այն մասին, թե ով կմեկնի Բաքու։ Ամենայն հավանականությամբ, այդ հանդիպմանը կմասնակցի վարչապետը»։ Մեկ այլ լրագրող հարցրեց՝ չէ՞ որ Ալիեւը երաշխավորում էր Հայաստանի նախագահի անվտանգությունը, ինչո՞ւ այդօրինակ որոշում կայացվեց. «Մենք Ալիեւի հետ չենք քննարկել իմ անվտանգության խնդիրները, կամ որեւէ մեկը որեւէ մեկից երաշխիքներ չէր պահանջում։ Սա ավելի շատ ուղղակի մամուլում հնչեղություն ստացած թեմա է։ Իմ գնալ-չգնալը ես անվտանգության հարցերի հետ չեմ կապում»։ Սակայն Ռոբերտ Քոչարյանն այդպես էլ չորոշակիացրեց, թե ինչ հարցերի հետ է կապում Ալիեւի հրավերը չընդունելու իր որոշումը։

Նախագահ Քոչարյանի երեկվա առօրյայից ռեպորտաժը՝ 3-րդ էջում։

ՈՒՇԱՑԱԾԸ

«Յենի Մուսավաթ» պարբերականի օգոստոսի 12-ի համարում հրապարակվել է Ադրբեջանի նախագահ եւ ժողճակատի առաջնորդ Աբուլֆազ Էլչիբեյի հարցազրույցը։ «Մենք, անշուշտ, չպիտի թույլ տանք, որ Քոչարյանը Բաքու գա,- հայտարարել է Էլչիբեյը,- մենք հանրահավաքներ կկազմակերպենք՝ եւ ոչ միայն, կանխելու համար այս այցը»։ Քանի որ Հայաստանի նախագահն արդեն իսկ մերժեց Հեյդար Ալիեւի հրավերը, ենթադրելի է, որ Ադրբեջանի գործիչները պիտի վերախմբագրեն իրենց այս հայտարարությունները՝ Քոչարյանի փոխարեն այժմ էլ Արմեն Դարբինյանի դեմ բողոքելով։

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 1998
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31