Լրահոս
Օրվա լրահոսը

ԱԶԱՏԱԳՐՎԱ՞Ծ, ԹԵ՞ ԳՐԱՎՅԱԼ ՏԱՐԱԾՔՆԵՐ

Օգոստոս 12,1998 00:00
karmir xach

Բնության օրենքը ուժեղի օրենքն է. ուժեղներն ուտում են թույլերին, թույլերը՝ իրենցից թույլերին։ Հայկական Կարմիր խաչի ընկերությունը զբաղեցնում էր նախկին ԱԳ նախարարության շենքը այնքան ժամանակ, մինչեւ նոր նախագահ Ռոբերտ Քոչարյանը որոշեց ընդլայնել իր խորհրդականների ապարատը, իսկ նրանք էլ՝ իրենց աշխատակազմը։ Կարմիր խաչի ընկերակցությանը առաջարկվեց ազատել այդ տարածքը, փոխարենը հավաստիացնելով տրամադրել այն տարածքը, որի վրա «մատները կդնեն»։

Հայկական ֆեդերացիայի սկզբնական արձագանքը բավական կոպիտ էր։ Այս առաջարկին հետեւեց Կարմիր խաչի միջազգային ֆեդերացիայի նախագահի նամակը Ռոբերտ Քոչարյանին։ Մեզ չհաջողվեց ձեռք բերել նամակի տեքստը, սակայն ըստ մեր տեղեկությունների՝ դրանում նշված է եղել Կարմիր խաչի միջազգային դերի եւ նշանակության մասին, եւ որ որեւէ մեկը դեռ չէր համարձակվել ձեռք բարձրացնել Կարմիր խաչի վրա։ Սակայն իրավական տեսակետից նախագահը ճիշտ է. շենքը գտնվում է կառավարության հաշվեկշռում եւ Կարմիր խաչին տրամադրված էր վարձակալությամբ։ Կարմիր խաչը իր մատը դրել էր «Նաիրի» առողջարանային վերականգնողական կենտրոնի վրա (նախկին լեչկոմիսիա)։

«Նաիրի» կենտրոնի տարածքից հատկապես ընտրվել էր «Վերածնունդ» ուրո-գինեկո-պրոկտոլոգիայի կենտրոնը։ Կենտրոնի տնօրեն Արթուր Բայախչիյանցը մեզ ասաց, որ կա կառավարության որոշում, եւ ինքը պարտավոր է ենթարկվել այդ որոշմանը։ «Մեր կենտրոնը իր տեսակի մեջ միակն է ամբողջ աշխարհում։ Վիրահատությունները, որոնք իրականացնում էինք մենք, չեն կատարվում աշխարհի եւ ոչ բժշկական հաստատությունում։ Մենք նպատակ ունեինք ընդարձակվելու, սակայն այժմ ստիպված ենք ազատել մեր սենյակներից մի քանիսը։ Բայց ես սենսացիա չեմ ուզում, ինձ անհրաժեշտ է հանգիստ աշխատանք, ես այս տարածքում էլ կտեղավորվեմ»,- ասաց Արթուր Բայախչիյանցը։

Պարզվեց, որ բացի «Վերածնունդ» կենտրոնից, Կարմիր խաչին է տրամադրվելու նաեւ ասեղնաբուժության կենտրոնը։ Մեր հարցին, թե որքանով է ճիշտ, որ մարդասիրական համարում ունեցող Կարմիր խաչը պատրաստվում է «գրավել» բժշկական աշխատող կենտրոնը, Կարմիր խաչի ընկերության նախագահ Աշոտ Սարգսյանը պատասխանեց. «Մեզ առաջարկվել է մի քանի գիտահետազոտական շենքերի տարածք, որոնք խիստ քայքայված եւ վնասված շենքեր են։ Միակ հարմար տարածքը «Նաիրի» կենտրոնն էր։ Ես չգիտեի էլ, որ այնտեղ հիվանդանոց է»։ Պարոն Սարգսյանը վերջում հարցրեց. «Լավ, դուք ասեք, ի՞նչ անենք»։

ԱՎԵՏԻՍ ԲԱԲԱՋԱՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 1998
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31