Լրահոս
Օրվա լրահոսը

ԳՈՐԳԵՐԸ ԼՎԱՆԱԼՈՒ ԺԱՄԱՆԱԿԸ

Օգոստոս 12,1998 00:00
lurer

Մայր աթոռ սբ. Էջմիածնում երեկ գորգերը լվանալու եւ չորացնելու ժամանակն էր։ Եկեղեցու բակում, ցանկապատերին բազմաթիվ լվացած գորգեր եւ ուղեգորգեր էին փռված։ Ոչ պաշտոնական աղբյուրներից իմացանք, որ եկեղեցու գորգերը լվացվում են ամեն տարի։

ՓՈԽԱՏԵՂՈՒՄ

Վարչապետի մամուլի գրասենյակի ղեկավար Կոնստանտին Աթանեսյանը 1 տարով ԱՄՆ է մեկնել։ Այսուհետ նրա փոխարեն լրատվամիջոցների հետ աշխատանքը կհամակարգի վարչապետի աշխատակազմի ղեկավարի տեղակալ Լեւոն Արեւշատյանը, որը գլխավորում է նաեւ կառավարության «Տնտեսական բարեփոխումների վերլուծական-տեղեկատվական կենտրոնը»։

ԳՈՄՑՅԱՆՆ ՈՒԶՈՒՄ Է, ՈՐ «ԱՌԱՎՈՏԻՆ» ԽԵՂԴԵՆ

«Հա, մի բան էլ ասեմ. էդ «Առավոտը» չե՞ս կարող խեղդել… Հա, հասկացանք, որ դեմոկրատիա ա, հո չենք ասում ճնշենք, բայց ուրիշ ձեւեր էլ կան, չէ՞…»,- հեռախոսով ինչ-որ մեկին իր նկատառումներն էր հայտնում Շիրակի մարզպետ Արարատ Գոմցյանը։ Լավ բան չէ, անշուշտ, ուրիշի խոսակցությունը լսելը, բայց քանի որ պրն Գոմցյանը բավական բարձր ու անկաշկանդ էր խոսում՝ չհասցրինք ամոթից փակել մոտակայքում բոլոր գտնվողների ականջները։ Մարզպետը խոսում էր հավանաբար մամուլը ճնշելու զորություն ունեցող մեկի հետ, պետական մի հիմնարկի պետի ընդունարանից, պետին սպասելու ընթացքում… Գոնե խոսելու պահին մարզպետը, մեր համեստ կարծիքով, կարող էր փոքր-ինչ շրջահայաց լինել. չէ՞ որ երկրում մոլեգնում է «Առավոտի» թղթակիցների «տեռորը»։

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 1998
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31