«Ես չեմ կարծում, որ այսօր այնպիսի հոգեբանական վիճակ է Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ, որ Հայաստանի որեւէ լուրջ քաղաքական գործիչ մեկնի Բաքու։ Ես համարում եմ դա անընդունելի»,- ՀԿԿ կենտկոմի քարտուղար Սերգեյ Բադալյանն այսպես պատասխանեց ասուլիսում հնչած հարցին, որ եթե ինքը լիներ հանրապետության նախագահը՝ կընդունե՞ր Բաքու այցելելու՝ Ալիեւի հրավերը։
«Այստեղ միայն անվտանգության հարցը չէ։ Բլեյանի անվտանգությունն էլ էր ապահովված՝ դա ոչ մի բան չի նշանակում։ Հոգեբանական պահեր կան եւ, ինձ թվում է, այսօրվա պայմաններում դա չի հասկացվի մեր ժողովրդի կողմից»,- հավելեց պրն Բադալյանը։
Կարդացեք նաեւ էջ 3։
ՀՈ ՄԻԱՅՆ ՄԵ՞ՐԸ ՉԻ ՈՒՐԻՇ
Կարդացեք նաև
Մարդու իրավունքների հարցերի հանձնաժողովի վերջին նիստում Պարույր Հայրիկյանի այն մտահոգություններին ի պատասխան, թե «մեր երեխաները պաշտպանված չեն եւ ամեն սրճարանում, պաղպաղականոցում ծխախոտի գովազդն անսպառ է», Ռոբերտ Քոչարյանն իր տեսակետն է հայտնել ծխախոտի եւ խմիչքի գովազդն օրենքով սահմանափակելու վերաբերյալ։
«Սկզբունքորեն դեմ չեմ, բայց այստեղ կա մեկ ուրիշ խնդիր. մենք սրանով կարող ենք մեր արտադրողին խանգարել»։ Վերջին պնդումը մանրամասնվել է, թե այլ ալիքներով արտասահմանյան ծխախոտի գովազդը պիտի կարողանանք բոլորի համար փակել, այլապես «փաստորեն միայն հայկական ծխախոտի արտադրությանն ենք խփելու»։
ԱԿԱԴԵՄԻԿՈՍ, ԳՈՐԾԱՐԱՐ, ՎԵՐՋԱՊԵՍ՝ ՀԱՂՈՐԴԱՎԱՐ
ՍԻԼ կոնցեռնի ղեկավար Խաչատուր Սուքիասյանը վերջերս ոչ միայն միջազգային տեղեկատվական ակադեմիայի թղթակից անդամի կոչում է ստացել, այլեւ նախնական բանավոր պայմանավորվածություն է ձեռք բերել Հայաստանի ազգային հեռուստատեսության ղեկավարների հետ, ըստ որի, նախատեսվում է տնտեսական թեմաներ արծարծող որեւէ հաղորդաշարի (talk-show) ստեղծում, որը կվարի ինքը։