Կիրակի օրը ՀՀ դատախազության դատարաններում կայացված դատավճիռների եւ որոշումների օրինականության վրա հսկող բաժնի դատախազ Արամ Կարապետյանի հուղարկավորությունն էր։ Թաղման արարողությանը մասնակցողները բազմիցս շեշտում էին, թե չեն հավատում պաշտոնական վարկածին՝ Արամ Կարապետյանի մարդասպան եւ ինքնասպան լինելու վերաբերյալ։ Նրա գերեզմանի վրա ընկերները երդվեցին պարզել ճշմարտությունը, որպեսզի կարողանան բացճակատ այցելել նրա շիրմին։ Հուղարկավորությունը բավական ազդու էր. Արամ Կարապետյանի գերեզմանն ուղղակի ողողված էր ծաղկեպսակներով։
Սեփ. լրատվություն