Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

ՀՈՒՌՈՒԹՔ «ՇԱՄԻՐԱՄԱՅ» Ի ԲԱՍԵԻՆ…

Օգոստոս 11,1998 00:00
lurer

ԸՆԴ ԲԱՍԿԵՏԲՈԼԱՅ ԶԱՄԲՅՈՒՂ ԳՆԴԱԿ ԵԼԱՆԷՐ. ՍԱՎՊԱԴԵՆԻ-5

«Շամիրամ» կուսակցության համանախագահ Գայանե Սարուխանյանը սովորություն ունի լողալու «Կարմիր խաչի» լողավազանում, քրոջ հետ։ Որպես կանոն այդ ժամերը համընկնում են ՀՀ նախագահ Ռոբերտ Քոչարյանի՝ հարակից դահլիճում բասկետբոլ խաղալու ժամերին։

ԳՐԻՇԱ՛, ԴՈՒ Ո՞ՒՄ ՓԵՍԱՆ ԵՍ

«Պավլիկապատում-2» հրապարակման մեջ («Առավոտ», 5 օգոստոսի) Նոյեմբերյանից ստացված մեր մի թղթակցությանն ի պատասխան, որտեղ պնդումներ կային Պավլիկ Ասատրյանի փեսա ոմն Գրիշիկի՝ վարկից 10% մարզպետին թողնելու մասին, պրն Ասատրյանն ասել էր, որ ինքը Գրիշիկ անունով փեսա երբեք չի ունեցել։ «Առավոտին» դարձյալ փորձեցին համոզել, որ նա ունի նման բարեկամ՝ հորաքրոջ, թե քեռու աղջկա ամուսինն է, որ հիմա Վասիլ Չիլինգարյանի փոխարեն ղեկավարում է Նոյեմբերյանի տարածքն, իբրեւ մարզպետարանի ներկայացուցիչ։ Այս անգամ Պավլիկ Ասատրյանն ի վերջո ստիպված եղավ բացահայտել, որ սույն Գրիշան Սպիտակից Գասպարյանների փեսան է։

ՋՆՋԵՆՔ, ՔԽ-Ը ՆՈՐԻ՞Ց ՍԿՍԻ

Հբը կյանքս իզուր անցա՞վ

ՍԻՄ-ի նախագահ Հրանտ Խաչատրյանը նամակով դիմել է սահմանադրական փոփոխություններ նախապատրաստող հանձնաժողովի նախագահ Պարույր Հայրիկյանին։ Նամակում առաջարկվում է Քաղաքական խորհրդի քննարկմանը տեղափոխել նոր Սահմանադրության ընդունման, պետական կառավարման ձեւի որոշման եւ այլ հարցեր։ Նորից այս ամենը լսելուց հետո հանձնաժողովի անդամ Արմեն Հարությունյանը, որը գործող Սահմանադրությունը միայն բարեփոխելու պաշտպան է, հարցրել է. «Բա ինչո՞ւ 2 ամիս չարչարվեցինք, հայեցակարգ մշակեցինք»։

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 1998
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31