Այսօր Էջմիածնի ժողդատարանում կսկսվի մի աննախադեպ դատավարություն, որտեղ պատասխանող է ճանաչված Մայր աթոռ սբ. Էջմիածնի ամենայն հայոց կաթողիկոսությունը։ Հայցվորը եղեռնից մազապուրծ Թերջուլյան ընտանիքն է, որը ժամանակին եկեղեցուն ի պահ էր տվել իր հարստությունը (մոտ 10 հազար դոլարի արժողությամբ ոսկե եւ արծաթե զարդեր) եւ չի կարողանում ետ ստանալ։ Հայցադիմումում պահանջն այդպես էլ ձեւակերպված է. «Հայ առաքելական եկեղեցուն՝ գույքի վերականգնման պահանջ»։
Մանրամասները «Առավոտի» հաջորդ համարում։
ՆԱԽԿԻՆ ՆԱԽԱԳԱՀԻ ՀԱՆԳՐՎԱՆԸ
Մատենադարանին մերձակա տարածքի այն շենքում, որտեղ հանգրվանել են ՀՌԱԿ-ը, Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիան (վերջինս տեղափոխվում է իրեն հատկացված 1-ին հարկից), 4-րդ հարկում շինարարական աշխատանքներ են իրականացվում։ Վերանորոգման աշխատանքները եւս շուրջ 10 օր կտեւեն, եւ դրանց ավարտից հետո, ըստ որոշ տեղեկությունների, այստեղ կսկսի գործել նախկին նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանի գրասենյակը։
Կարդացեք նաև
ԷՋՄԻԱԾՆԻՑ ՀԱՅՏՆՈՒՄ ԵՆ, ՈՐ…
Ամենայն հայոց կաթողիկոս Գարեգին Ա-ի առողջական վիճակն արդեն բավարար է, եւ մինչեւ ամսվա վերջը նա կվերադառնա Հայաստան։