Լրահոս
Օրվա լրահոսը

Ադրբեջանի անհյուրընկալ պատերը սեւ

Օգոստոս 07,1998 00:00
pat

Դիմադրության ալիք

ՀՀ նախագահի հավանական այցին «Ազատություն» ռ/կ-ի հայկական ծառայությունը երեկ հաղորդել է, որ «Մուսավաթ» կուսակցության ղեկավար Իսա Ղամբարը քննադատել է Քոչարյանին Բաքու հրավիրելու՝ Ալիեւի նախաձեռնությունը։

Նույն տեսակետն ունի նաեւ Ադրբեջանի լիբերալ կուսակցության առաջնորդ Լալա Շոֆքեթ Հաջիեւան։ Դեմոկրատական կուսակցության գլխավոր քարտուղար Սարդար Ջալալօղլին ասել է. «Առնվազն անտրամաբանական է Ալիեւի ցանկությունը՝ նույն սեղանի շուրջ նստել մի մարդու հետ, որի նկատմամբ Ադրբեջանի դատախազությունը քրեական գործ է հարուցել»։ Իսկ Ժողճակատի փոխնախագահներից մեկը՝ Ֆազիլ Մուսթաֆաեւն ասել է, թե Ադրբեջանի նկատմամբ թշնամաբար տրամադրված անջատողականին Բաքու հրավիրելն անընդունելի է։

Խաղաղության եւ հակամարտությունների կարգավորման վերլուծական կենտրոնի տնօրեն Էլխան Մեխթիեւն «Ազատությանը» տված հարցազրույցում մասնավորապես ասել է. «Ադրբեջանում շատերը Քոչարյանին համարում են ադրբեջանական տարածքների գրավման եւ Խոջալուի խաղաղ բնակչության սպանդի կազմակերպիչ։ Շատերը նրան դիտում են որպես պատերազմի հանցագործ եւ պահանջում են դատել։ Չեմ կարծում, որ Քոչարյանն ընդունի հրավերը, քանզի տեղյակ է Ադրբեջանում տիրող տրամադրություններին»։

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 1998
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31