«Շամիրամի» համանախագահ Շողեր Մաթեւոսյանի այն հավաստիացումներին, թե պատրաստ են Վանո Սիրադեղյանի հետ դժոխք գնալ՝ արձագանքեց «Շամիրամի» մյուս համանախագահ Գայանե Սարուխանյանը. «Ինձ թվում է, ավելի հարմար առիթ չի գտնի այդ խոստումն իրականացնելու եւ Վանոյի հետ դժոխք գնալու համար։ Թող հենց այսօր էլ գնա»։
ՀՌԱԿ-Ը, ՀԴԿ-Ն, ՀԻՄԱ ԷԼ…
ԳիԱրՔՄի-ի խորհրդի նախագահ Ալեքսանդր Աղամալյանը 100 մլն դրամն ԱԺ-ի կուսակցություններին բաշխելու՝ կառավարության որոշման առնչությամբ «Առավոտին» ասաց. «Նման բաշխումը չի բխում բազմակուսակցական համակարգը կայացնելու խնդրից։ Պետք է ժամանակավորապես կասեցնել այդ գումարների բաշխումը եւ հարցի քննարկումը տեղափոխել Քաղաքական խորհուրդ»։
ԱԿԱՆՋԴ ԿԱՆՉԻ, ՊԱՐՈ՛Ն ՇԱՀԱԶԻԶՅԱՆ
Կարդացեք նաև
ԱԺ նախագահ Խոսրով Հարությունյանի՝ Գեղարքունիք կատարած այցի ընթացքում, երբ ՀՀ բնապահպանության նախարար Ս. Շահազիզյանին հարցրի. «Միթե՞ իշխան չենք ուտելու», նա պատասխանեց. «Ոչ միայն իշխան, այլեւ ձուկ՝ ընդհանրապես, քանի որ ներկայումս ձկան որսն արգելված է»։
Իսկապես, հյուրասիրության ժամանակ ձուկ չկար։ Իսկ արդեն գիշերը, երբ պրն Շահազիզյանը Երեւան էր վերադարձել, անսպասելի հյուրասիրության ընթացքում մատուցվեց ոչ միայն ձկան քյաբաբ, այլ հենց իշխան։ Բարձրաստիճան պաշտոնյաները խորհուրդ տվեցին. «Կեր, քանի Շահազիզյանը չկա»։
Այցի վերաբերյալ ռեպորտաժը 4-րդ էջում։