Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

OTE-ն վերավաճառում է ԱրմենԹելը

Օգոստոս 06,1998 00:00
Armentel

Հունական OTE ընկերության կողմից ԱրմենԹել գնելը որակվեց որպես ազգային հարստության թալանի հերթական դրսեւորում։ OTE-ն խոստանում էր Հայաստանի հեռախոսային ցանցի թվայնացում, նոր հեռախոսակայանների տեղադրում, միլիոնավոր դոլարների ներդրումներ։ Սակայն, ըստ մեր ունեցած տեղեկատվության ԱրմենԹելում վիճակն այնքան էլ փայլուն չէ։ Այս ենթադրության անուղղակի ապացույց է նաեւ ԱրմենԹելի գործադիր տնօրենների անընդհատ փոփոխությունը։

Ընդամենը մի քանի ամիս աշխատած գործադիր տնօրեն Մովսիսյանը փոխարինվեց նոր գլխավոր տնօրեն Նազարեթ Ոսկերչյանով։ Կեղծ են նաեւ տասնյակ միլիոնավոր դոլարների ներդրումների մասին խոստումները։ Եթե պարոն Մովսիսյանը խոստանում էր այս տարի ստեղծել 100 հազար նոր թվային գիծ, ապա այժմ այդ թիվը դարձել է 15 հազար։ Հիմնական պատճառը համարվում է ԱրմենԹելի գործունեության անվերահսկելիությունը։

Ըստ մեր տեղեկատվության հունական OTE ընկերությունը ցանկություն ունի վաճառել ԱրմենԹելը, սակայն ԱրմենԹելի միջազգային եւ հասարակության հետ կապերի վարչության պետ Հասմիկ Չութիլյանը ասաց, որ Նազարեթ Ոսկերչյանն իր նույնատիպ հարցին պատասխանել է. «ոչ»։ Հասմիկ Չութիլյանը պարզաբանեց, որ այս իրավիճակում, երբ OTE-ն ընդամենը մի քանի ամիս առաջ է գնել ԱրմենԹելը, նույնիսկ գնման գնով այն վերավաճառելը անհնար կլիներ։ Մեր այլ հարցերին ի պատասխան Հասմիկ Չութիլյանը տրամադրեց իր ղեկավարած վարչության կողմից կազմված, «Ներդրումների հակում Հայաստանում» վերնագրով սույն փաստաթուղթը, որտեղ ի դեպ նշված է, որ OTE-ն արդեն իր 90 տոկոսի մասնաբաժնից 10 տոկոս վաճառելու է Վերակառուցման եւ Զարգացման եվրոպական բանկին եւ եւս 10 տոկոս «Լեւենտիս Խմբին»։

Կարելի է ենթադրել, որ OTE-ն ընտրել է վաճառքի փուլ առ փուլ տարբերակը։ Ներդրումների հսկումը Հայաստանում Հայաստան կայացած այցի ընթացքում OTE-ի նոր ղեկավարությունը, որը գլխավորում էր պրն Ջ.Կառապլիսը՝ գլխավոր ֆինանսական տնօրեն, պրն Պ.Նիկակիսը՝ Միջազգային քաղաքականության եւ ներդրումների բաժնի տնօրեն, ինչպես նաեւ «ԱրմենԹել»-ի նոր գլխավոր գործադիր տնօրենը՝ պրն Նազարեթ Ոսկերչյանը, անցկացրեցին բաժնետերերի արտահերթ հանդիպում, ինչպես նաեւ Տնօրենների Խորհրդի ժողով, որոնց ընթացքում հաստատվեց «գործողությունների ծրագիրը» եւ ընդունվեցին հետեւյալ անհապաղ որոշումները ներդրումների վերաբերյալ։

1. Գլխավոր տնօրենի եւ նրա պաշտոնական պարտականությունների փոփոխում,

2. Հայտարարել տենդեր Հայաստանի առավել կրիտիկական տարածքներում բաժանորդային ցանցի վերակառուցումը եւ ընդլայնումը կատարելու նպատակով։

3. Սկսել Հայաստանի միջազգային ցանցի ընդլայնման եւ զարգացման աշխատանքները Հայաստանի հյուսիսային մասում մինչեւ Վրաստանի սահմանները (TAOS-հյուսիս)։

4. «ԱրմենԹել»-ի նոր կառուցվածքի ստեղծում եւ հաստատում՝ նշելով յուրաքանչյուր ծառայության գործունեության մանրամասն նկարագրությունը եւ բոլոր ղեկավարման օղակների պարտականությունները (խնդիրները)։

5. Համաձայն «ԱրմենԹել»-ին տրամադրված լիցենզիայի նախապատրաստել 5 տարվա բիզնես-պլան (Business Plan) OTE-ի ներդրումների վերաբերյալ։

6. Առաջնորդվելով «Միջազգային խորհրդատվական ընկերության» առաջարկությանը «ԱրմենԹել»-ի ղեկավարությանը անմիջական աջակցություն ցույց տալու նպատակով նշանակել OTE-ի 3 պաշտոնական ներկայացուցիչներ 2 տարի ժամկետով՝

. Ֆինանսների գծով 2 մասնագետներ՝ ֆինանսական տվյալները ստուգելու, հետեւելու եւ տնօրինելու ընկերության ֆինանսական գործունեությունը կատարելու նյութական արժեքների վերահսկում, ինչպես նաեւ մշակելու եւ հաստատելու տարեկան բյուջեն եւ ներկայացնելու ընկերության ֆինանսական գործարքների համար անհրաժեշտ գործընթացները։

. Տեխնիկական մասնագետ (կայաններ-ցանցեր)՝ Զարգացման ծրագիրը ուսումնասիրելու եւ իրագործելու մինչեւ սույն տարվա վերջ, ներկայացնելու հրատապ տեխնիկական նախագծեր կայանների թվայնացման համար, թվային գծերի տեղադրման եւ տեղական-միջազգային ցանցի ընդլայնում կամ կազմակերպում մինչեւ 1999 վերջ։

7. GSM համակարգի ընդլայնումը մինչեւ 20.000 գիծ՝ ռոմինգ ծառայության հնարավորություններով, Երեւանի, Էջմիածնի, Արմավիրի եւ Արարատի տարածքներում։

8. Պեյջինգային ծառայության ընդլայնումը Երեւանից դեպի Սեւան։

9. 15.000 նոր թվային գծերի տեղադրման ավարտում եւ 85.000 անալոգ գծերի փոխարինումը թվայիններով։

10. Հայաստանի հեռահաղորդակցության ծրագրի մշակում, որը պետք է ավարտվի սույն տարվա վերջին։

11. Երեւանի տարածքում 200 տաքսաֆոնների տեղադրման վերաբերյալ ուսումնասիրությունը։

12. Հրատապ ներդրումների ծրագրի մշակումը մինչեւ սույն տարվա վերջ։

13. 15.000 զույգանոց նոր թվային կայանի համար շենքի կառուցում Երեւան քաղաքի կենտրոնում։

14. «ԱրմենԹել»-ի մեջ ներդրում կատարողների «Լեվենտիս Խումբ» եւ Վերակառուցման եւ Զարգացման Եվրոպական Բանկ (EBRD) հետ բանակցությունների ավարտում։

15. Մշակել եւ սկսել գյուղական տարածքների (օրինակ՝ Գյումրի) թվայնացման գործընթացը։

OTE-ի նոր ղեկավարության եւ նոր Գործադիր Տնօրենի կողմից կայացված որոշումները, ինչպես նաեւ իրենց էֆեկտիվ միջամտությունը բարյացկամ հավանություն են ստացել Հայաստանի կառավարության կողմից։

Ավելին, Հայաստանի Փոստի եւ հեռահաղորդակցության նախարարը նամակ է ուղարկել՝ հայտնելով իր գոհունակությունը եւ բավարարվածությունը ընկերության զարգացման գործընթացով։

ԱՎԵՏԻՍ ԲԱԲԱՋԱՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 1998
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31