«Ազատություն» ռ/կ-ի թղթակից Արմեն Քոլոյանն Ադրբեջանի իշխանական եւ ընդդիմադիր գործիչներից մեկնաբանություններ է ստացել Քոչարյանին Բաքու աննախադեպ հրավերի վերաբերյալ։ Մասնավորապես Ադրբեջանի Ժողճակատի փոխնախագահ Ասիմ Մոլա Զադեն այս առնչությամբ հայտարարել է, որ Ադրբեջանում հրավերը միանշանակ չի ընկալվի։
«Երկրի հիմնական քաղաքական ուժերը Քոչարյանին դիտում են որպես պատերազմի կուսակցության առաջնորդ, որն անձամբ պատասխանատվություն է կրում պատերազմի տարիներին կատարված հանցագործությունների համար։ Քոչարյանին, ի տարբերություն Լեւոն Տեր-Պետրոսյանի, Ադրբեջանում համարում են դաշտային հրամանատար, այլ ոչ թե քաղաքական գործիչ։ Այդ պատճառով էլ՝ հրավերի նկատմամբ վերաբերմունքը բացասական կլինի»։