Լրահոս
Օրվա լրահոսը

ԲԱՑԱՀԱՅՏՎԵՔ, ՊԱՏԳԱՄԱՎՈՐՆԵՐ

Օգոստոս 06,1998 00:00
Albert Bazeyan

«Նախկինների համեմատ» լուրի («Առավոտ» 5 օգոստոսի, էջ 2) կապակցությամբ երեկ խմբագրություն զանգահարեց ԱԺ փոխխոսնակ Ալբերտ Բազեյանը եւ հայտնեց, որ ԱԺ նախագահի տեղակալներից յուրաքանչյուրն ունի 1-ական խորհրդական, օգնական եւ գործավարուհի, եւ ոչ թե 6-ական խորհրդականներ ու օգնականներ, ինչպես մեր թղթակցին հայտնել էր ներկայանալ չկամեցած մի խորհրդավոր պատգամավոր։

«Այդպես եղել է նախկինում, այդպես է նաեւ այժմ»,- ասաց պարոն Բազեյանը եւ հավելեց, որ ԱԺ աշխատակազմի աշխատավարձերը ավելացել են բյուջետային աշխատողների աշխատավարձերը 20%-ով բարձրացնելու մասին կառավարության որոշման համաձայն, ընդհանուր հիմունքներով։

ՌԵԿՏՈՐՆԵՐԸ ԿԱՍԿԱԾԻ ՏԱԿ

Դաշնակցական խստագույն վերահսկողությունը տարածվում է ոչ միայն բուհերի ընդունելության հանձնաժողովների, այլեւ ռեկտորների վրա։ «Տպավորություն է ստեղծվում, որ դաշնակցական վերահսկիչներից բացի, մնացած բոլորս կաշառակեր մաֆիա ենք»,- «Առավոտի» թղթակցին բողոքեց Երեւանի բուհերից մեկի հարգարժան մի ռեկտոր։ Ըստ պրոֆեսորի, անգամ ռեկտորներ Ռադիկ Մարտիրոսյանին ու Սուրեն Զոլյանին են կասկածում վերահսկիչները՝ նրանց իբր չեն թողնում մտնել իրենց պատկանող բուհական շենքերը։

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 1998
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31