Սեպտեմբերի 7-8-ը Բաքվում կայանալիք միջազգային համաժողովին, որտեղ քննարկվելու են Եվրոպա-Կովկաս-Ասիա ՏՐԱՍԵԿԱ տրանսպորտային միջանցքին առնչվող խնդիրներ, Հայաստանն անպայման կմասնակցի։ Այսպես հավաստիացրեց նախագահի մամուլի ծառայության ղեկավար Հասմիկ Պետրոսյանը, հիշեցնելով մեր իշխանությունների բազմակի հայտարարությունները, թե ակտիվորեն մասնակցելու են տարածաշրջանային ծրագրերի, այդ թվում եւ ՏՐԱՍԵԿԱ-ի քննարկումներին։
«Մասնակցության մակարդակը կորոշվի առաջիկայում»,- նաեւ հայտնեց Հասմիկ Պետրոսյանն ի պատասխան մեր հարցի, թե արդյոք Հայաստանի նախագահը Բաքու կմեկնի՞։
Ա. Ի.