Լրահոս
Օրվա լրահոսը

Նախագահի խորհրդականը խորհուրդ է տալիս Բաքու չգնալ

Օգոստոս 05,1998 00:00
Vahan Hovhannisyan

«Հա՞րկ է արդյոք, որ Ռոբերտ Քոչարյանն ընդունի Հեյդար Ալիեւի հրավերը»,- «Ազատություն» ռ/կ-ի թղթակցուհու այս հարցին նախագահի խորհրդական Վահան Հովհաննիսյանը ճեպազրույցում պատասխանեց. «Իմ անձնական կարծիքն այն է, որ նա պետք է զգուշանա։ Վերջապես, Ադրբեջանն անակնկալներով հարուստ երկիր է։

Եթե նախագահին այս հարցում փոխարինող չգտնվի (իսկ ես վստահ եմ, որ կգտնվի), ապա հարցին այլ տեսանկյունից կարելի է նայել։ Բայց ես վստահ եմ, որ նախագահին կարող է փոխարինել մեկ ուրիշը։ Դա վտանգավոր ճանապարհորդություն է»։

Իսկ թղթակցուհու այն հարցին ի պատասխան, թե պատրա՞ստ է արդյոք ինքը փոխարինել Ռոբերտ Քոչարյանին՝ Վահան Հովհաննիսյանն ասաց. «Ես միշտ պատրաստ եմ, բայց ինձ անմիջապես կբռնեն։ Բայց եթե նման հարց լինի՝ ես կարող եմ համաձայնել»։

Ա. Ի.

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 1998
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31