Լրահոս
Օրվա լրահոսը

ԱԿՆ ԸՆԴ ԱԿԱՆ

Օգոստոս 05,1998 00:00
Vahan Hovhannisyan

«Ես չեմ կարծում, որ պատճառը նրանց ՀՀՇ- ական լինելն է»,- արձագանքեց նախագահին առընթեր տեղական ինքնակառավարման հարցերի հանձնաժողովի նախագահ Վահան Հովհաննիսյանն «Առավոտի» թղթակցի թվարկմանը, թե քանի ՀՀՇ անդամ է վերջին շրջանում դուրս մղվել տեղական մարմիններից։ «Եթե նրանք խախտումներ են կատարել՝ բնականաբար, պիտի ստուգվի նրանց աշխատանքը։

Եվ եթե այդ խախտումները հաստատվեն՝ նրանք պիտի դուրս մղվեն աշխատանքից։ Խախտումների մի ցանկ էլ կա, որոնց դեպքում պիտի բանտ նստեն»,- Վահան Հովհաննիսյանի այս պնդումներից հետո հետաքրքրվեցինք, թե ինչպե՞ս է նա մեկնաբանում, որ հատկապես այս կուսակցական պատկանելություն ունեցողների գործունեությունն է ստուգվում, եւ ոչ, ասենք, երկրապահ համայնքապետերինը։

«Իսկ ինչպե՞ս էր, օրինակ, երբ մենակ դաշնակցականներն էին բանտերում նստած, իսկ ՀՀՇ-ն՝ չէ»,- պատասխանեց նա։ «Այսինքն, նույն միտումը շարունակվո՞ւմ է»,- մեր այս հարցին էլ պատասխանեց. «Չէ, չեմ կարծում։ Բոլորովին այդ միտումը չկա։ Որովհետեւ, եթե այդպես լիներ՝ նրանցից շատերը վաղո՜ւց բանտերում կլինեին»։

Ա. Ի.

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 1998
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31