Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

ՆԱԽԿԻՆՆԵՐԻ ՀԱՄԵՄԱՏ

Օգոստոս 05,1998 00:00
AJ

ԱԺ մի պատգամավոր, որը չցանկացավ ներկայանալ, հետաքրքիր հաշվարկ է արել.

Բաբկեն Արարքցյանն ուներ ընդամենը երկու խորհրդական, իսկ Խոսրով Հարությունյանի խորհրդականներն ու օգնականները թվով 8-ն են։ Եթե 1-ական խորհրդական ունեին Արա Սահակյանն ու Կարապետ Ռուբինյանը, ապա Յուրի Բախշյանն ու Ալբերտ Բազեյանը օգտվում են 6-ական խորհրդականների եւ օգնականների ծառայություններից։

ԱԺ նախագահի աշխատակազմի ամսական աշխատավարձը կազմում է 290 հազար 400 դրամ, նրա տեղակալների աշխատակազմերինը՝ 200 հազար 400 դրամ։ ԱԺ 6 մշտական հանձնաժողովներին հատկացվում է 130-ական հազար դրամ։ Ըստ էության, նույն պատգամավորի հաշվարկով, ԱԺ նախագահի եւ նրա տեղակալների աշխատակազմերին հատկացվում է այնքան գումար, որքան 6 մշտական հանձնաժողովներին։

ՄԱՔՍԱՆԵՆԳԸ՝ ՓՈԽՄԱՐԶՊԵՏ

«Այս պաշտոնը ինձ այլեւս չի բավարարում». Արմավիրի մարզպետարանի կազմբաժնի վարիչ Մեխակ Մխիթարյանի այս բողոքին մարզպետ Ալբերտ Հերոյանը պատասխանել է. «10 օր սպասի, փոխմարզպետ կնշանակեմ»։

Հիշեցնենք, որ Արմավիրի գործկոմի նախագահ Մեխակ Մխիթարյանին 1993 թվականին ԳԽ միաձայն անվստահություն էր հայտնել Հայաստան-Թուրքիա սահմանին կովերի մաքսանենգ առեւտուր կազմակերպելու մեջ մեղսակից լինելու համար։

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 1998
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31