Լրահոս
Օրվա լրահոսը

ԵՍ ՉԵՄ ՄԵՌՆԻ ԵՎ ՉԵՄ ՁԵՐԲԱԿԱԼՎԻ

Օգոստոս 05,1998 00:00
lurer

«Սա պարզապես խուլիգանություն է։ Չի կարելի մարդկանց մասին այսպիսի բաներ գրել։ Ես չեմ մեռնի, ինձ ոչ մի բան չի լինի, բայց հետաքրքիր կլիներ իմանալ, թե որն է այն մեղադրանքը, որով Արմեն Եղիազարյանին պիտի դատեն»,- ասաց ԱԺ ֆինանսավարկային, բյուջետային եւ տնտեսական հարցերի հանձնաժողովի նախագահ Արմեն Եղիազարյանը, արձագանքելով մեր այն հրապարակմանը, թե ըստ բարձրաստիճանների հավաստիացումների, ինքն էլ է այն պատգամավորների ցանկում, որոնք պիտի կալանվեն. «Հենց նոր եմ զանգել գլխավոր դատախազին։ Ասաց, որ այդպիսի բան չկա եւ ինքն էլ է համարում, փափուկ ասած, որ այսպիսի բաներ չի կարելի անել»։

Ո՞ւՄ ՆՅԱՐԴԵՐՆ ԱՌԱՋԻՆԸ ՏԵՂԻ ԿՏԱՆ

Ըստ նախապես հայտարարվածի, երեկ պիտի ավարտվեին նախագահի աշխատակազմի վերահսկողական ծառայության նախաձեռնած ստուգումները Երեւանի Կենտրոնի համայնքապետարանում, որի առիթը ներկայացվում է քաղաքացիներից ստացված դիմումներն ու բողոքները։ Սակայն ստուգումները եւս 10 օրով երկարացնելու որոշում է կայացվել։ Մինչդեռ, երեկ նախագահի խորհրդական Վահան Հովհաննիսյանը ճեպազրույցում հայտարարեց, որ Կենտրոնի համայնքապետ Արարատ Զուրաբյանը «բարոյական առումով պիտի հրաժարական տար»։

Կարդացեք՝ էջ 3։

ՏՐԱՆՍՊՈՐՏԻ ՆԱԽԱՐԱՐ ՉԵՆ ԾՆՎՈՒՄ, ԴԱՌՆՈՒՄ ԵՆ

Ըստ մեզ հասած տեղեկությունների՝ ՀՀ տրանսպորտի նախարար Երվանդ Զախարյանը հեռավոր բարեկամ է «գալիս» ԼՂՀ պաշտպանության նախարար Սամվել Բաբայանին, եւ այս հանգամանքն է վճռական ազդեցություն ունեցել պրն Զախարյանի՝ նախարար նշանակվելու հարցում։

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 1998
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31