Լրահոս
Օրվա լրահոսը

«ԵՐԲ ՀԵՌՈՒՍՏԱՏԵՍՈՒԹՅԱՄԲ ԽՈՍԵԼՈՒ 1 ՐՈՊԵԻ ՀՆԱՐԱՎՈՐՈՒԹՅՈՒՆ ՉՈՒՆԵԻՆ»

Օգոստոս 04,1998 00:00
lurer

Ռոբերտ Մավիսակալյանի «Հինգշաբթի» ծրագրի հյուրը հուլիսի 23-ին պիտի լիներ Վանո Սիրադեղյանը։ Սակայն Հայաստանի ազգային հեռուստաընկերության ղեկավարության միջամտությունից հետո պայմանավորվածությունը ոչ եւս է արվել՝ գրաքննության վերաբերյալ ասեկոսեների տեղիք տալով. «Չնայած Սիրադեղյանն ինձ ժամանակին եթերից հանելու առաջամարտիկն է եղել՝ մենք ավելի լայնախոհ ենք եւ նման սահմանափակումներ չենք դնում»,- «Առավոտի» հարցին ի պատասխան ասաց ՀԱՀ-ի ղեկավար Տիգրան Նաղդալյանը։ Նա պարզաբանեց, որ ՀՀՇ վարչության նախագահի հետ հարցազրույց է նախատեսված «Առանց պայմանականությունների» հեռուստածրագրում, եւ միայն կրկնությունից խուսափելու համար է, որ նպատակահարմար չեն համարվել նույն մարդու հետ մի քանի հարցազրույցները։

ԿԱՏԱՐՎԵՑ «ԱՌԱՎՈՏԻ» ԳԼԽԱՎՈՐ ԽՄԲԱԳՐԻ ԵՐԱԶԱՆՔԸ

Արամ Աբրահամյանի ընդունարանի դռան վրա մի գրություն է փակցված, որով «Առավոտի» հրապարակումներից դժգոհ քաղաքացիներին կոչ է արվում առանց խմբագրությունում կռիվ անելու անմիջապես դատարան դիմել՝ ապացուցելու, որ իրենք սուրբ են ու հանճար, իսկ մեր թերթում նրանց մասին գրածը սուտ է, հերյուրանք եւ իրենց թշնամիների պատվեր։

Այս կոչին ականջալուր՝ Պարույր Հայրիկյանն է հայտարարել Ավետիս Բաբաջանյանին դատական պատասխանատվության ենթարկելու իր մտադրության մասին։ Ռաֆայել Համբարձումյանը Ոսկան Մամիկոնյանի հետ է փորձում հաշիվներ մաքրել։ Միայն Տիգրան Լեւոնյանն է Սաթիկ Սեյրանյանի դեմ հայցը իր խորհրդակցություններով հետաձգում։

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 1998
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31