Լրահոս
Օրվա լրահոսը

ԿՐԱԿԵԼ ԵՆ, ԲԱՅՑ ՉԵ՞Ն ԿՐԱԿԵԼ

Օգոստոս 04,1998 00:00
lurer

Շաբաթ օրվա «Առավոտ»-ը հայտնել է, որ հուլիսի 30-ի լույս 31-ի գիշերը ժամը 2-ին ավտոմատային 3 կրակահերթ է արձակվել նախկին նախագահի առանձնատան ուղղությամբ։ ՆԳ եւ ԱԱ հասարակայնության հետ կապերի եւ լրատվության վարչությունից մեզ հայտնեցին. «Նախնական ստուգումներով՝ ահազանգն անհիմն է։ Նախկին նախագահի թիկնազորի պետի կանչով անհապաղ դեպքի վայր մեկնած ՆԳ եւ ԱԱ աշխատակիցները չեն հայտնաբերել որեւէ հետք կամ իրեղեն ապացույց։ Հարցման ենթարկված մոտակա տների 50-ից ավելի բնակիչներ ժխտել են այդ տարածքում եւ այդ ժամին որեւէ կրակոցի փաստ։ ՆԳ եւ ԱԱ նախարարությունը հետեւողականորեն շարունակում է պարզել ահազանգի հետ կապված բոլոր հանգամանքները»։

ՁԵՐԲԱԿԱԼՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՀԵՐԹԱԿԱՆ ՍՊԱՌՆԱԼԻՔԸ ՆՈՐ, ԹԱՐՄԱՑՎԱԾ ՑՈՒՑԱԿ

Բարձր իշխանավորների մի շրջանակում համոզված են, որ սեպտեմբերի կեսերին ՀՀ գլխավոր դատախազը միջնորդությամբ կներկայանա Ազգային ժողով՝ ստանալու ԱԺ համաձայնությունը՝ 4 պատգամավորի զրկել պատգամավորական անձեռնմխելիությունից եւ խափանման միջոց ընտրել կալանքը։ Տրվում են Ռազմիկ Դանիելյանի, Վանո Սիրադեղյանի, Արմեն Եղիազարյանի, Նվեր Չախոյանի անունները։

ԳԱԳԻԿ ԳԵՎՈՐԳՅԱՆԸ ՀՅԴ ԱՆԴԱՄ ՉԷ ԵՎ ՉԻ ԼԻՆԵԼՈՒ

Օրեր առաջ «Առավոտ»-ում հրապարակվել էր մի լուր, երկրապահական մի կատակ, ըստ որի ՊՆ բարձրաստիճան սպա Գագիկ Գեւորգյանն, իբր, դաշնակցական է։ Երեկ խմբագրություն զանգահարեց գնդապետ Գագիկ Գեւորգյանը եւ հայտնեց, որ ինքը երբեւէ չի կարող անդամագրվել մի կուսակցության, որն իր գոյության ընթացքում միայն հողեր է տվել։

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 1998
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31