Լրահոս
Օրվա լրահոսը

ՃԱՆԱՊԱՐՀ ԲԱՑԵՔ

Հուլիս 31,1998 00:00
lurer

ԳիԱրՔՄի-ի խորհրդի նախագահ Ալեքսանդր Աղամալյանն, անդրադառնալով «Առավոտի» հարցադրմանը, թե Ռոբերտ Քոչարյանի ստեղծած Քաղաքական խորհուրդը չի կարող լիարժեք լինել առանց Կարեն Դեմիրճյանի գլխավորած Ժողովրդական կուսակցության, պատասխանեց՝ ՀԺԿ-ն դեռեւս չի ձեւավորվել իբրեւ քաղաքական ուժ, սակայն երբ ձեռք բերի այդ որակը, Աղամալյանն ինքը կլինի Կարեն Դեմիրճյանի կուսակցությունը Քաղաքական խորհրդում ընդգրկելու ջատագովներից մեկը։

ՕՐԵՆՍԴՐԱԿԱՆ ՈՒՂԵԾԻՐ

Մոտ օրերս Ազգային ժողովի նախագահին պատգամավորներ Ֆադեյ Սարգսյանի եւ Հովհաննես Թոքմաջյանի կողմից կներկայացվի օրենսդրական մի նախաձեռնություն, որը «Մտավորական Հայաստան» կուսակցության քաղաքական խորհուրդն է մշակել։ Օրենսդրական նախաձեռնությունը վերաբերում է գիտական աստիճանների եւ կոչումների շնորհմանը։ Հովհաննես Թոքմաջյանն այնպես ներկայացրեց, որ այդ օրինագիծը նպատակաուղղված է գիտության զարգացմանն ու գիտական գործունեությամբ զբաղվելը խրախուսելուն։ Կա նաեւ երկրորդ օրենսդրական նախաձեռնությունը, որը վերաբերում է հիվանդանոցների եւ գիտանախագծային հաստատությունների սեփականաշնորհման կարգին։ Եթե այն օրենքի ուժ ստանա, սեփականաշնորհումից կշահեն կոլեկտիվները՝ ստանալով իրենց բաժինը։

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 1998
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031