Լրահոս
Օրվա լրահոսը

ՄԵԿՆԵՑԻՆ ՀԱՆԳՍՏԻ

Հուլիս 31,1998 00:00
terter

Բարձրաստիճան պաշտոնյաների հանգստյան սիրած տեղ է դարձել Էգեյան ծովը: Երեկ Հունաստան մեկնեցին ՀՀ նախագահ Ռոբերտ Քոչարյանի կինը՝ չնայած որդին ընդունելության քննություններ է հանձնում, ինչպես նաեւ ՀՀ ՊՆ գլխավոր շտաբի պետ գեներալ-լեյտենանտ Միքայել Հարությունյանը՝ իր տիկնոջ հետ։

ՇՇՈՒԿՆԵՐ ՏԵՂԱՊԱՀԻ ՄԱՍԻՆ

Եկեղեցական շրջանակներին մոտ կանգնած աղբյուրները ծանուցում են, որ բավականին վատացել է Գարեգին Ա կաթողիկոսի առողջական վիճակը։ Վեհափառը նիհարել է եւ խոսքն էլ որոշակիորեն դժվարացել է։ Նշվում են նաեւ ԱՄՆ մեկնելու շարժառիթները։ Գարեգին Ա-ն վիրավորված է, որ նախագահական երդման հաջորդ օրը Ռոբերտ Քոչարյանը չի այցելել Հայրապետին՝ աջհամբույրի եւ Վեհափառի օրհնությունը ստանալու։ Արդեն իսկ ենթադրություններ կան, թե ով կարող է լինել հաջորդ տեղապահը, որին իր գրությամբ կաթողիկոսը նշանակելու իրավունք ունի։ Ամենից հաճախ տրվում է Միքայել ծայրագույն վարդապետ Աջապահյանի անունը, որը ծնվել է 1963 թվականին։ Նա աշխատում է Էջմիածնում, գլխավորում է էկոմենիկ շարժումը, իսկ վերջերս իր աստվածաբանական գիտելիքներն է խորացրել Հռոմում։

ԵՐԿՐԱՊԱՀԸ ԴԱՇՆԱԿՑՈՒԹՅՈՒՆՈՒՄ

Մի խումբ երկրապահներ այն կարծիքին են, որ իրենց ներկայացուցիչը եւս ընդգրկված է ՀՅԴ Գերագույն մարմնում։ Խոսքը Գագիկ Գեւորգյանի մասին է, որը Գեւորգյան եղբայրների կրտսերն է՝ չորրորդը։ Նա աշխատում է պաշտպանության նախարարությունում, իսկ երկրապահները նրան ԲՏՌ Գագո են ասում։

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 1998
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031