«Իհարկե, պատգամավորը պետք է ունենա անձեռնմխելիության իրավունք, եւ ոչ միայն Հայաստանում, աշխարհն է այդ ինստիտուտով ապրում»,- Ամերիկյան համալսարանում իր ելույթից հետո տրված հարցին պատասխանեց ԱԺ նախագահ Խոսրով Հարությունյանը՝ ՆԳ եւ ԱԱ նախարար Սերժ Սարգսյանի վերջին ասուլիսում արտահայտած հակառակ կարծիքը համարելով «պահի տակ ասված»։ ԱԺ նախագահի դասախոսության մասին կարդացեք 2-րդ էջում։
ԱԽՊԵՐՈՒԹՅՈՒՆ, ՀԱԼԱԼՈՒԹՅՈՒՆ
«Հայծխախոտ» բաժնետիրական ընկերությունն արդեն մեկ ամիս է՝ չի աշխատում։ Պարզվում է, որ ընկերության նախկին նախագահ Լիդա Սարգսյանն իր արժեթղթերը փոխանցել է (գուցե նվիրել կամ վաճառել) Կարեն Բաբայանին՝ ԼՂՀ պաշտպանության նախարարի եղբորը։ Վերջինս էժանագին արտասահմանյան ծխախոտի հիմնական ներմուծողներից է։ Մանրամասները՝ 6-րդ էջում։
ԱԺՄ-Ն՝ ԴԵՊԻ ԿՈՆՖԵՐԱՆՍ
Կարդացեք նաև
Երեկ ժամը 13-ին աշխատանքը սկսեց եւ դեռ ժամը 19-ին չէր ավարտել ԱԺՄ վարչության ընդլայնված նիստը։ Բարձրաձայն եւ լուրջ քննարկումներ էին տեղի ունենում։ «Առավոտին» հաջողվեց պարզել, որ ԱԺՄ-ականները քննարկել են, թե ինչ քայլեր պետք է նախորդեն եւ հաջորդեն սեպտեմբերին կայանալիք կուսակցական կոնֆերանսին։ Բոլոր դեպքերում, իբրեւ նախահիմք է ընդունվել այն մոտեցումը, թե քայլերը պետք է իրականացվեն արմատական ընդդիմության դիրքերից։