Լրահոս
Օրվա լրահոսը

ՆԱԽԸՆՏՐԱԿԱՆ ԽՈՍՏՈՒՄԸ ԿԱՏԱՐՎԵՑ

Հուլիս 30,1998 00:00
lurer

Մի քանի օր առաջ «Առավոտը» տեղեկացրել էր, որ Կարեն Դեմիրճյանի՝ ձերբակալված չորս թիկնապահներից ընդամենը մեկն է դատապարտվել։ Օրերս նա էլ է ազատ արձակվել եւ, փաստորեն, վտանգավոր բանդայի կալանավորումը խափանած խումբը, ինչպես նրանց պաշտոնական տեղեկատվությունն էր ներկայացնում ընտրարշավի ընթացքում, այլեւս ամբողջությամբ ազատության մեջ է։ Այսպիսով իրականացավ Կարեն Դեմիրճյանի նախընտրական խոստումը, թե ինքը պետք է հետամուտ լինի թիկնապահների ազատ արձակման գործին։

ԻՆՉՊԵՍ Է ԲԱՇԽՎԵԼՈՒ 80 ՄԻԼԻՈՆԸ

Կառավարության կողմից մամուլին տրամադրվելիք 80 միլիոն դրամը, ըստ ամենայնի, բաշխվելու է երեք փուլով: Այդ մասին «Առավոտի» թղթակցին հայտնեց տեղեկատվության եւ գրահրատարակչության վարչության պետ Հարություն Կարապետյանը: Նախատեսվում է առաջին հերթին օգնել մշակութային ու լուսավորչական նշանակություն ունեցող պարբերականներին, որոնք են, օրինակ. «Գրական թերթը», «Լիտերատուրնայա Արմենիան», «Գրքերի աշխարհը»:

ՄԱՐԴԻԿ ԱՐՁԱԳԱՆՔԵՑԻՆ

Մեր նախորդ համարներից մեկում հայտնել ենք, որ ծանր վիճակում է գտնվում հայտնի հայագետ, լեզվաբան պրոֆեսոր Վարագ Առաքելյանը: Մեր այդ հրապարակմանը արձագանքեցին բազմաթիվ պաշտոնական եւ ոչ պաշտոնական շրջանակներ, սովորական նորմալ մարդիկ: Պրն Առաքելյանի տիկինը մեր թերթի միջոցով խնդրեց իր խորին երախտագիտությունը հայտնել բոլոր նրանց, ովքեր օգնում են գիտնականին հաղթահարել հիվանդությունը:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 1998
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031