Ըստ «Առավոտ» հասած տեղեկությունների, Հայաստանի Պետռեգիստրում նշանակվելու է նոր ղեկավար: Ամենայն հավանականությամբ, այդ պաշտոնը կզբաղեցնի Տիգրան Մուկուչյանը, որն աշխատում էր ԱԺ իրավաբանական բաժնում: Տեղեկատվության եւ գրահրատարակչության պետի առաջին տեղակալ կարող է նշանակվել Ռոբերտ Քոչարյանի նախընտրական շտաբի մամուլի պատասխանատու, «Երեւան» տեղեկատվական կենտրոնի տնօրեն Աղվան Վարդանյանը, չնայած մեր հարցին ի պատասխան՝ թե՛ պրն Վարդանյանը, թե՛ վարչության պետ Հարություն Կարապետյանն ասացին, որ դրանք ընդամենը խոսակցություններ են: Վերջապես, պաշտպանության նախարարության ֆինանսատնտեսական վարչության պետ /ինքնասպանություն գործած Մավրիկ Ավետիսյանի փոխարեն/ նշանակվելու է ԱԺ պատգամավոր, նախկին քրիստոնյա դեմոկրատ Վարդան Խաչատրյանը, եւ ոչ թե, ի դեպ, Պավել Սաֆարյանը, ինչպես հրապարակվել էր մամուլում:
ԱՌԵՐԵՍՄԱՆ ՇՈՒՐՋ
ՀՀՇ-ամերձ շրջանակներից որոշակի տեղեկություններ են արտահոսում Վանո Սիրադեղյանի եւ Վահան Հարությունյանի առերեսման մասին։ Ըստ նույն աղբյուրների, Վահան Հարությունյանի հետ ընդհանրապես որեւէ սպանություն չի առնչվում եւ նա առավելապես մեղադրվում է բանդիտիզմի երեւույթին բնորոշ գործողությունների մեջ։ Ասենք՝ շուկաների տնօրեններից հարկ հավաքել եւ այլն։
ԱՆՊՏՈՒՂ ՕԳՆՈՒԹՅՈՒՆ
Կարդացեք նաև
Հայաստանում ՄԱԿ-ի գրասենյակը 2 տարվա ընթացքում ստանում եւ որպես անհատույց օգնություն գյուղացիներին է հատկացնում բանջարեղենի 3 տարվա վաղեմության ոչ ծլատու սերմեր: Այդ մասին «Առավոտի» թղթակցին է հայտնել գյուղատնտեսության նախարարության փորձագետը: Կարդացեք՝ էջ 12: