Երեկ Երեւանի պետական համալսարանում հայոց լեզվից քննություն էր հանձնում նաեւ նախագահ Ռոբերտ Քոչարյանի որդին։ Այդ առիթով, սակայն, ոչ մի հետաքրքիր միջադեպ չգրանցվեց։ Կարդացեք էջ 8։
ՆՈՐ ԹԱՂԱՊԵՏ
Ըստ երեւույթին, այսօր Երեւանի քաղաքապետ Սուրեն Աբրահամյանը Շենգավիթի թաղապետարանի աշխատակազմին կներկայացնի համայնքապետի պաշտոնակատարին, որը կգործի մինչեւ նոր ընտրությունների անցկացումը։ Շենգավիթի նոր թաղապետը վերջերս ԱԺ պատգամավոր ընտրված Մարտին Սարգսյանն է լինելու։ Մեկ այլ տեղեկությամբ՝ մոտ օրերս հրաժարական կտա եւս մեկ թաղապետ։ Խոսքը Քանաքեռ-Զեյթունի համայնքապետ Ռուբեն Սինոյանի մասին է։ Տեղական իշխանությունների ոլորտում տիրող իրավիճակի մասին կարդացեք էջ 3:
ԳիԱրՔՄի-Ն ԻՆՔՆՈՒՐՈՒՅՆ Է
Կարդացեք նաև
ԳիԱրՔՄի-ի խորհրդի նախագահ Ալեքսանդր Աղամալյանն «Առավոտին» ասաց, որ հակառակ որոշ դիտարկումների, ԳիԱրՔՄի-ն ամենեւին էլ Աշոտ Մանուչարյանի անձնական կազմակերպությունը չէ։ Ավելին՝ կուսակցությունը ինքնուրույն կազմակերպություն է եւ չի կատարում որեւէ անձի կամ որեւէ կազմակերպության կամքը։