Լրահոս
«Իբր պետություն»
Օրվա լրահոսը

ՍՏՈՒԳՈՒՄՆԵՐԸ ՊԼԱՆԱՅԻՆ ԷԻՆ

Հուլիս 28,1998 00:00
lurer

Երեկ «Առավոտ» զանգահարեց թիվ 1 կլինիկայի տնօրեն, ԱԺ պատգամավոր Արտավազդ Սահակյանը եւ հայտնեց, որ իր հիմնարկում անցկացվող կառավարության ստուգումները պլանային էին: Նման ստուգումներ անց են կացվել բոլոր բուժհիմնարկներում եւ ոչ մի քաղաքական ենթատեքստ չունեին:

ՎԱՆՈՆ՝ ՄԱՄՈՒԼԱԹՈՂ

Նորից հետաքրքրության կենտրոնում Վանո Սիրադեղյանի անձն է, մանավանդ դատախազություն հարցաքննության եւ ՆԳՆ առերեսման «հրավիրվելուց» հետո։ Սակավաթիվ երկրներում է այդպես պատահում, որ ՆԳ նախկին նախարարը հայտնվում է նման վիճակում եւ հենց այդքանով էլ հետաքրքիր էր, թե ինչ բնույթի զրույցներ է ունեցել Վանո Սիրադեղյանը։ Սակայն «Առավոտի» ընթերցողի հետաքրքրասիրությունը դեռեւս չենք կարող բավարարել, որովհետեւ պրն Սիրադեղյանը որոշել է մի տեւական ժամանակ հարցազրույց չտալ որեւէ թղթակցի։

ԱԺՄ-Ն ՔՆՆԱՐԿՈՒՄՆԵՐԻ ՄԵՋ

Հուլիսի 27-ին տեղի է ունեցել ԱԺՄ վարչության նիստ, որը հետաձգվել է։ ԱԺՄ-ին մերձ աղբյուրները վկայում են, որ ընդհանուր քննարկում է եղել ինչպես ռազմավարական բնույթի, այնպես էլ ընթացիկ հարցերի շուրջ։ Ռազմավարական խնդրո առարկան, ըստ նույն աղբյուրի, այն է եղել, թե ինչպիսի դիրքորոշում եւ կեցվածք պետք է ունենա ԱԺՄ-ն առաջիկա քաղաքական զարգացումների ընթացքում, իսկ ընթացիկ հարցերն առավելապես ներկազմակերպական բնույթ են կրել, վերաբերել են ԱԺՄ կառույցներին, եւ մասնավորապես՝ տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններին նրանց ներկայացուցիչների մասնակցության նպատակահարմարությանը։

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 1998
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031