Հայտնի լեզվաբան եւ հայագետ պրոֆեսոր Վարագ Առաքելյանը գամված է անկողնուն: Ապաքինվելու համար միջոցներ չունենալը ստիպեց 88-ամյա գիտնականին օգնության խնդրանքով դիմել Ազգային ակադեմիայի նախագահ Ֆադեյ Սարգսյանին: Վերջինս պրն Առաքելյանին 6 հազար դրամ օգնություն ուղարկեց: Նման օգնությունից վիրավորված պրոֆեսորը հրաժարվեց վերցնել գումարը: Նրա առողջական վիճակը շարունակում է վատանալ: